ԱՄՆ-ի գլխավոր դատախազը հիմք չի տեսել Ռուսաստանի հետ Թրամփի կապերը հետաքննելու համար
«ԱՄՆ արդարադատության նախարար, գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը կարծում է, որ հիմք չկա հետաքննություն սկսել Ռուսաստանի և ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբների միջև ապօրինի կապերի վերաբերյալ մեղադրանքների կապակցությամբ»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին Բարը հայտնել է հինգշաբթի օրը Fox News- ին տված հարցազրույցում:
Խոսելով ԱՄՆ-ում 2016-ի նախագահական մրցավազքի ժամանակ երկրի հատուկ ծառայությունների գործողությունների, ինչպես նաև Թրամփի հաղթանակին հաջոդրող փուլի մասին, Բարը նշել է. «Ըստ իս, ապացույցներ կան, որ մենք գործ ունենք ոչ թե պարզապես սխալների կամ անփութության հետ: Այստեղ շատ ավելի անհանգստացնող բան կար:Մտահոգված ենք. մենք մտադիր ենք հասնել հարցի ակունքններին: Եվ եթե ինչ-որ մեկը խախտել է օրենքը, և մենք կկարողանանք դա ապացուցել, ապա նրանք պատասխանատվության կենթարկվեն»:
«Կարծում եմ, որ նախագահը դժգոհելու բոլոր պատճառներն ունի», - շեշտել է Բարը.«Որովհետև, ինչպես ես համոզված եմ, նրա հետ կատարվածը ֆարս էր`ամերիկյան պատմության մեջ ամենաաղմկոտներից մեկը: Նրա շտաբի նկատմամբ այս հետաքննությունը սկսվել է առանց որևէ հիմնավորման »: «Ավելի մտահոգիչ է այն, ինչ տեղի ունեցավ քարոզարշավն ավարտվելուց հետո. Բոլոր այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել նրա նախագահ դառնալուց հետո», - ավելացրել է ԱՄՆ արդարադատության նախարարության ղեկավարը: Բարը վստահ է, որ Թրամփի քաղաքական հակառակորդները փորձում էին խանգարել նախագահի պարտականությունների կատարմանը:
Թրամփը և նրա վարչակազմի ներկայացուցիչները բազմիցս մեղադրել են ԱՄՆ հետախուզության գործակալներին հանրապետական քարոզչության շտաբին լրտեսության մեջ: Կուսակցականները նաև կոչ են արել պարզել, թե արդյոք խախտումներ են եղել ԱՄՆ հատուկ հարցերով դատախազ Ռոբերտ Մյուլերի հետաքննության ընթացքում:
ԱՄՆ արդարադատության վարչությունը 2019 թվականի ապրիլի 18-ին հրապարակել էր Մյուլերի վերջին զեկույցը: Հատուկ հարցերով դատախազը խոստովանել էր, որ հնարավոր չի եղել որևէ շփման դեպք հայտնաբերել Թրամփի շտաբի աշխատակիցների և Մոսկվայի միջև: ԱՄՆ նախագահը և նրա օգնականները բազմիցս մերժել են նախընտրական քարոզարշավի ընթացքում ռուս պաշտոնյաների հետ ցանկացած ապօրինի շփման կասկածները: Մոսկվան նույնպես բազմիցս ժխտել է ԱՄՆ ընտրությունների վրա ազդելու փորձերի մասին մեղադրանքները: