Կորոնավիրուսի հետևանքով այս պահին ունենք 12 մահ. Թորոսյան
«Մենք չենք կարող համարել, որ կորոնավիուսի տարածումը կանգնում է, կամ այն 100% մարում է»,-ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նրա խոսքով, եթե նախկինում գրանցվում էր 50 դեպք, բայց մեկ աղբյուրից, ապա հիմա լինում է 16-20 դեպք՝ տարբեր աղբյուրներից. «Հետևաբար, վիրուսի շրջանառությունը՝ որպես էդպիսին դուրս է եկել վերահսկողությունից, և հիմա մեր խնդիրն է ամեն հնարավոր աղբյուրը գտնել, շփման մեջ եղած մարդկանց մեկուսացնել, թեստավորել, վիրուսը հայտնաբերել և բուժել»։
Թորոսյանը տեղեկացրեց, որ այդ գործողությունը արվելու է, քանի դեռ պետությունն ուժ ունի, և երբ ազգովի ուժասպառ լինենք, այդ ժամանակ որոշ գործողություններ արանքից դուրս կգան, միայն թեստավորումն ու բուժումը կիրականացվի, մեկուսացումն էլ իմաստ չի ունենա, քանի որ տարածումը արդեն շատ մեծ կլինի։
«Այս համատեքստում է պետք դիտարկել բոլոր սահմանափակող միջոցառումների խստացումը կամ փոփոխումը, այլ ոչ թե թվերի։ Ասել, որ թվերը դանդաղ են աճում և կարելի է արդեն ոչինչ չանել, սխալ է։ Տեսեք, օրինակ 10 մլն բնակչություն ունեցող Շվեդիան, որ ոչինչ չարեց, ասաց մենք կդիմանանք, մոտ 800 մահ ունի արդեն, ու եթե մեր 2.5 մլն բնակչության վրա դա հաշվենք, դուրս կգա, որ մենք արդեն 200 մահ պետք է ունենայինք մենակ կորոնավիրուսից, իսկ մենք ունենք շատ ավելի քիչ դեպք։ Էդ ամենը էս մեր երկու ամսվա միջոցառումների շնորհիվ է։ Դա արդյունք է, որ մենք այս պահին ունենք 12 մահ։ Մեկ մահ այօր է գրանցվել, և դա վաղվա թվերի մեջ կերևա, որ 81-ամյա մեր քաղաքացին մահացել է։ Մեր խնդիրն է էս մահերի թիվը ցածր պահելով առաջ գնալը»,- շեշտեց Թորոսյանը։
Նա ասաց, որ այս պահին առողջապահական համակարգն իրեն ավելի վստահ է զգում մահճակալային ֆոնդի, թոքերի արհեստական օդափոխության սարքերի միջոցով, թեև մինչ այդ սարքերի ձեռք բերելը ևս Հայատանը 80 օդափոխամն սարք ուներ։
«Մենք պետք է պատրաստ լինենք վատագույնին՝ թե մահճակալային ֆոնդով, թե դեղերով, թե այլ վայրերում հիվանդների սպասարկման պատրաստվածությամբ»,- նշեց Թորոսյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին