«Թեստավորումը պարզունակ, մատից արյուն վերցնելու պրոցես չէ». Արսեն Թորոսյան
Կառավարության մամուլի սրահում առողջապահության նախարարին հարց ուղղվեց, թե ինչու են քիչ արվում թեստավորումները: Արսեն Թորոսյանը նկատեց, որ թեստավորումը պարզունակ, մատից արյուն վերցնելու պրոցես չէ, այլ ավելի բարդ է:
«Մինչ օրս արվել է մոտ 6500 թեստ: Ես օնլայն ռեժիմով հետևում եմ: Փոքր, թե մեծ թիվ է, դա հեղինակի կարծքն է: Մենք արել ենք ուղիղ այնքան թեստ, որքան եղել է ցուցում՝ մեր կողմից մշակված և միջազգային կազմակերպությունների կողմից խորհուրդ տրվող չափանիշներով: Այդ չափանիշներն այսօրվանից ընդլայնվել են և ավելի շատ թեստեր կիրականացնենք կապված համաճարակաբանական վիաճկով: Այդ ամենը պայմանավորված է հիվանդացության մակարդակով: Մենք ցանկանում ենք թեստավորման թիվը հասցնել օրական 1000-ի»,-ասաց Թորոսյանը:
Հարց. «Վերահսկելի՞ է արդյոք վիճակը, մտավախություն կա, որ վիճակը կարող է անկառավարելի դառնալ»:
Ա. Թորոսյան. «Վիրուսի շրջանառությունը տարածված է: Իրավիճակը տարբեր կերպ կարելի է բնութագրել, եթե օրինակ խոսքը պացիենտներին պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու մեջ է, ապա իրավիճակը վերահսկողության տակ է: Որովհետև կարողանում ենք բոլորին պատշաճ օգնույուն ցուցաբերել, ավելին ունենք ռեզերվներ, որ կարող ենք ավելի մեծ թվով պացիենտ ընդունել: Բայց դա չի նշանակում, որ եթե մենք կարողանում ենք բոլորին բուժել, ուրեմն պետք է անցնենք մեր առօրյա նախկին կյանքին: Ես պետք է ասեմ, որ նախկին կյանքին դեռ երկար ժամանակ վերադարձ չպետք է լինի, և մենք այն ներքուստ պետք է ընդունենք: Նույնիսկ եթե արտակարգ ռեժիմը հանվի, չպետք է վերադառնանք նախկին կյանքի ռիթմին՝ սկսած սոցիալական տարածություն պահպանելուվ, վերջացրած ձեռքերը լվանալով և այլն»:
Առողջապահության նախարարը նաև հայտնեց, որ Հայաստանում մահացածության միջին տարիքը 75-է: 180 հոգի ներկայում ունեն թոքաբորբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան