ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ. ՓՄՁ-ների և գյուղատնտեսության վարկավորման գործընթացը շարունակվում է
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն աշխատում է հատուկ ռեժիմով և շարունակում ՓՄՁ-ների և գյուղատնտեսության ոլորտի ֆինանսավորումը, ինչպես նաև իրականացնում է նրանց զարգացմանն ուղղված տարբեր ծրագրեր:
Բանկից հայտնում են, որ աշխատելով արտակարգ ռեժիմում՝ մենք չենք դադարեցրել պետության և հասարակության համար կարևոր և ռազմավարական ուղղությունների ֆինանսավորումը: Այս պահին մեր կարևորագույն նպատակներից մեկը Հայաստանում գյուղատնտեսական և ՓՄՁ ոլորտների պատշաճ ֆինանսավորման շարունակականության ապահովումն է:
Հանդիսանալով ՀՀ-ում գյուղատնտեսության ոլորտի խոշորագույն վարկավորողը և գիտակցելով ներկա
իրավիճակով պայմանավորված բոլոր ռիսկերը՝ մենք շարունակում ենք գյուղատնտեսության ոլորտի վարկավորման բնականոն ընթացքը։ Մեր հաճախորդները կարող են վարկերի հայտեր լրացնել առցանց, որն էլ ավելի կարագացնի և դյուրին կդարձնի վարկավորման գործընթացը՝ նվազագույնի հասցնելով մեր աշխատակիցների և հաճախորդների առերես շփումները։
2020թ.-ի սկզբից մինչ օրս Բանկի կողմից գյուղատնտեսական ոլորտին տրամադրվել է 13.9 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով վարկեր, որից 5,2 մլրդը մարտ ամսին, իսկ փոքր ու միջին ձեռնարկություններին՝ ընդհանուր 12.4 մլրդ ՀՀ դրամ ծավալով, որից 5,4 միլիարդը՝ մարտին:
Բանկը շարունակում է նշված ոլորտների ֆինանսավորման անխափան գործընթացը՝ մասնակցելով
կառավարության կողմից Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերին:
Մասնավորապես ՝
. գյուղատնտեսական և ՓՄՁ վարկի սուբսիդավորում,
. ՓՄՁ վարկի համաֆինանսավորում,
. ՓՄՁ վարկի վերաֆինանսավորում։
Գյուղատնտեսական վարկերի ստացման դիմումները կարող եք լրացնել առցանց՝ հետևյալ հղմամբ
ՓՄՁ վարկերի ստացման դիմումները կարող եք լրացնել առցանց՝ հետևյալ հղմամբ։
Հարակից հրապարակումներ`
- 30 հազար եվրո կհատկացվի կրթաթոշակներին․ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը` Սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկերի գրաֆիկներում փոփոխություններ կատարելու մասին
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ. 27 միլիոն ՀՀ դրամ կորոնավիրուսի դեմ պայքարին
- Վարկերի մասին. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ.Խաղադաշտից հետևեք UEFA Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպմանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին