Նախագահ Արմեն Սարգսյանն անպայման դիրքորոշումը կարտահայտի Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի դիմումի վերաբերյալ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմն ապրիլի 8-ին ստացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումը: 168.am-ի հարցին ի պատասխան՝ հայտնել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանը:
Դիմումին արձագանքելու համար ժամկետներ սահմանված չեն, բայց ինչպես մեզ փոխանցել է Հասմիկ Պետրոսյանը, «նախագահն անպայման իր դիրքորոշումը կարտահայտի»:
Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը դիմել է նախագահ Սարգսյանին՝ խնդրելով իր սահմանադրական լիազորությունների շրջանակում ձեռնարկել քայլեր՝ քրեական գործում ներկայումս ստեղծված փակուղային և անորոշ իրավիճակի ուղղությամբ, հատկապես` հաշվի առնելով համաճարակային արտակարգ պայմանները:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին