Բելառուսում կտրուկ աճել է կորոնավիրուսով վարակվածների թիվը
Բելառուսում կտրուկ աճել է կորոնավիրուսով վարակվածների թիվը: Անցած օրվա ընթացքում հիվանդների թիվը աճել է 495-ով։ Այս մասին գրում է Lenta-ն՝ հղում անելով Առողջապահության նախարարության պաշտոնական տվյալներին:
Ուրբաթ, ապրիլի 10-ի տվյալներով, երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 1981 դեպք։ Նախօրեին հաղորդվում էր 1486 դեպքի մասին։
Միևնույն ժամանակ, Բելառուսում 19 հիվանդ է մահացել, իսկ 169-ը վերականգնվել են:
Հոսպիտալային բուժման մեջ է 1793 մարդ, որոնց մոտ հաստատված է կորոնավիրուսային վարակը:
Առողջապահության նախարարությունը պնդում է, որ դեպքերի թվի աճը վերահսկվում է:
Հիվանդությունը, որպես կանոն, ընթանում է մեղմ կամ չափավոր ձևով: Վարակվածներից շատերը հայտնաբերվել են Մինսկում (807)։
Մարտի վերջին նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդունեց երկրում վարակիչ հիվանդության բռնկումը, սակայն հրաժարվում է կարանտին պարտադրել:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին