Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 42 հազարի
Թուրքիայում ապրիլի 9-ի երեկոյան ամփոփված վերջին տվյալների համաձայն՝ նոր տեսակի կորոնավիրուսից երկրում մահացել է ևս 96 մարդ։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Գրառման մեջ նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում իրականացված 28.578 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 4.056 նոր դեպք։ 1552 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Նույն ժամանակահատվածում առողջացել է 296 վարակակիր։
Այսպիսով, ըստ վերջին տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 42.282 հաստատված դեպք և մահվան 908 դեպք։ Ընդհանուր առմամբ կատարվել է 276.338 թեստավորում և ապաքինվել 2142 հիվանդ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան