Մակրոնը Մարսելում այցելել է ֆրանսիացի բժշկին, որը պաշտպանում է հիդրօքսիքլորոքինի կիրառումը կորոնավիրուսի դեմ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախօրեին այցելել է Մարսելում գտնվող ֆրանսիացի բժիշկ Դիդիե Ռաուլտին, որը պաշտպանում է կորոնավիրուսի դեմ հիդրօքսիքլորոքինի կիրառումը։ Այս մասին գրում է France 24-ը։
Մակրոնը պրոֆեսոր Դիդիե Ռաուլտին Մարսելի հիվանդանոցում հանդիպել է փակ դռների հետևում։
Ըստ Les Echos թերթի, Ռաուլտը Մակրոնին ներկայացրել է իր նոր հետազոտության արդյունքները՝ 1.061 հիվանդի վերաբերյալ, որոնք ցույց են տվել 91 տոկոս հաջող ցուցանիշ:
Մակրոնը դեռևս հրապարակավ չի արտահայտել իր կարծիքը այս մեթոդի վերաբերյալ:
Նախագահի գրասենյակը, սակայն, ասել է, որ Մակրոնը չի աջակցում այս բուժմանը, հավելելով, որ դեռևս վաղ է, որ Ֆրանսիայի կառավարությունը գնահատի դրա արդյունավետությունը։
«Մեկ այցը գիտական արձանագրություն չի հաստատում, այցը պարզապես նշում է պետության ղեկավարի հետաքրքրությունն այդ կլինիկական փորձարկումների նկատմամբ՝ արդյոք դրանք խոստումնալից են, թե ոչ», - ասել է նախագահի խորհրդականը:
Մակրոնի այցը մեծ խթան է Մարսելի պրոֆեսորի համար, որը դարձել է Ֆրանսիայի ամենահայտնի բժիշկներից մեկն այն բանից հետո, երբ նրա բուժումը Թրամփի կողմից թվիթերյան գրառման արժանացավ։
Ռաուլտի հետազոտական խումբն ավելի վաղ հրապարակել էր տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ 80 մեղմ ախտանիշներով Covid-19 հիվանդներ, որոնք բուժվել են հիդրօքսքլորոքինով և ազիտրոմիցինով, 93 տոկոսով 8 օր անց չեն ունեցել վարակը։
Հինգշաբթի օրվա դրությամբ Ֆրանսիայում գրանցվել է մահվան ավելի քան 12 հազար մարդ։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիան հաստատեց հիդրօքսիքլորոքինը՝ կորոնավիրուսի դեպքերի բուժման համար․ L’express
- Ֆրանսիայում հաջողությամբ փորձարկվել է կորոնավիրուսի դեմ պայքարող դեղամիջոցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան