Գերմանիայում կորոնավիրուսի կորը զգուշավոր հույսի առիթ է տալիս. Մերկել
Խիստ սոցիալական հեռավորության միջոցառումներն օգնեցին Գերմանիային փոքր-ինչ դանդաղեցնել նոր կորոնավիրուսի տարածումը։ Այս մասին, ինչպես գրում է Reuters-ը, նախօրեին ասել է կանցլեր Անգելա Մերկելը՝ զգուշավոր հույս հայտնելով, որ Զատիկից հետո որոշ սահմանափակումներ հնարավոր է թեթևացվեն:
«Կարող եմ ասել, որ վիրուսի տարածման վերջին թվերը զգուշավոր հույս են տալիս։ Կորը մի փոքր հարթվում է, վարակվածների թիվը մի փոքր իջնում է: Մենք կարող ենք շատ ուրախ լինել այդ կապակցությամբ»,- ասել է Մերկելը:
Մերկելը նշել է` սպասում է, որ երկուշաբթի օրը հրապարակվեն Գերմանիայի Գիտությունների ազգային ակադեմիայի առաջարկությունները, նախքան դա որոշում կկայացնի շարժման սահմանափակումների և սոցիալական հեռավորության կանոնների վերաբերյալ, որոնք գործում են մարտի սկզբից:
«Մենք դեռ անվտանգ վայրում չենք: Մենք պետք է ուրախ լինենք, որ ավելի խիստ սահմանափակումների անհրաժեշտություն կարող է չլինել», - ավելացրել է կանցլերը։
Մերկելը նշել է, որ մինչև ապրիլի 19-ը սահմանված սահմանափակումները վաղ հանելը կարող է հանգեցնել մինչ այժմ ունեցած ձեռքբերումների կորստի:
Նշվում է, որ Գերմանիայում գրանցվել է կորոնավիրուսի 110,000 դեպք և 2,107 մահվան դեպք։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները