Պրեմիեր լիգայի ակումբները կանխավճար կստանան
Պրեմիեր լիգայի ակումբներին, խաղերը հեռուստատեսությամբ հեռարձակելու համար նախատեված գումարից կտրամադրվի մի քանի մլն ֆունտ կանխավճար՝ կանխելու համար նրանց դրամական միջոցների հոսքի խնդիրները, փոխանցում է «Բի-Բի-Սի»-ն։
20 ակումբներ համաձայնել են ստանալ նախատեսվող կանխավճարները, որպեսզի կարողանան հաղթահարել կորոնավիրուսային ճգնաժամի պատճառով առաջացած եկամուտների պակասը։
Ակնկալվում է ակումբներին տրամադրել 20 միլիոն ֆունտ ստերլինգ:
Նշվում է, որ հաջորդ մրցաշրջանի համար ակումբները կանխավճար կստանան այս ամռան ընթացքում։
Կորոնավիրուսի տարածման պատճառով, Պրեմիեր լիգայի խաղերն անհայտ ժամանակով հետաձգվել են։
Մրցաշրջանի վերջում հարկ կլինի ստուգել կատարած կանխավճարները՝ հիմք ընդունելով վերջնական աղյուսակը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան