Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 1786 նոր դեպք. Գազետա.ռու
Անցած օրվա ընթացքում Ռուսաստանի 57 շրջաններում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 1786 նոր դեպք: Այս մասին, ինչպես գրում է Gazeta-ն, հայտնում են Մոսկվայում կորոնավիրուսի իրավիճակի վերահսկման և դիտարկման շտաբից:
Նշվում է, որ մեկ օրվա ընթացքում մահացել է 18 մարդ, վերականգնվել է 97 մարդ:
Վարակի ամենամեծ թիվը գրանցվել է Մոսկվայում (1124), ամենափոքրը՝ Կուրսկի շրջանում (1), Դաղստանի հանրապետությունում (1) և Կիրովի մարզում (1):
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի 11 917 դեպք: Ամբողջ ժամանակահատվածում գրանցվել է 94 մահ, վերականգնվել է 795 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան