Վրաստանում լրագրողները ևս «ագրեսիվ թեստ» կհանձնեն. Ալիք մեդիա
Վրաստանում լրագրողները ևս կորոնավիրուսի «ագրեսիվ թեստ» կհանձնեն: aliq.ge-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է հանրապետական հիվանդանոցի տնօրեն Լևան Գոփոձեն: Ըստ Գոփոձեի, նոր թեստավորման ալգորիթմի համաձայն, թեստերը հասանելի կլինեն բարձր ռիսկային խմբերի, այդ թվում՝ լրագրողների համար:
«Ե՛վ բուժաշխատողները, և՛ լրագրողները պատկանում են բարձր ռիսկային խմբին, կան նաև այլ խմբեր: Դա սպասարկման ոլորտն է և այլն», - ասել է Լևան Գոփոձեն:
Վրաստանի առողջապահության նախարարությունը հաստատել է տարբեր խմբերի համար COVID-19-ի թեստավորման նոր ալգորիթմ:
Փաստաթղթի համաձայն, հասարակության որոշակի խմբեր ենթարկվելու են ագրեսիվ թեստավորման: Այս խմբերը ներառում են՝ քրեակատարողական հիմնարկների անձինք, տարեցների մասնագիտացված խնամքի հաստատություններ, ստացիոնար հոգեբուժական հաստատություններում գտնվողները, զինված ուժերի ներկայացուցիչները և հոգևորականները։
Հարակից հրապարակումներ`
- Այսօր հնարավոր դարձավ Թուրքիայում գտնվող ՀՀ 73 քաղաքացիների տեղափոխումը Հայատան՝ Վրաստանի տարածքով.ԱԳՆ
- Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձել է 214․ Ria
- Զգույշ, մոտակայքում Covid 19-ի վարակակիր է. Վրաստանը բջջային հավելված է մշակում
- Վրաստանում կորոնավիրուսից առաջին մահվան դեպքն է գրանցվել
- Վրաստանը նոր կանոններ է սահմանել երկրի տարածքով բեռնատարների տեղաշարժի համար
- Վրաստանում նոր հիվանդների վարակի աղբյուրները կապված են Հայաստանի և Ֆրանսիայի հետ․ Ալիք Մեդիա