Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն չի բացառում կորոնավիրուսի ազդեցությունը 2021-ի Խաղերի վրա
Կորոնավիրուսի պանդեմիան հնարավոր է ազդեցություն թողնի 2021 թ. ամառային օլիմպիական խաղերի վրա։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Տոկիոյում Օլիմպիադայի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Տոսիրո Մուտոն։
«Չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է պնդել, արդյոք կհաջողվի հսկողության տակ առնել կորոնավիրուսը մինչև 2021 թվականի հուլիս, թե ոչ։ Իհարկե, մենք ի վիճակի չենք ձեզ տալ հստակ պատասխան։ Մենք հետաձգել ենք Խաղերը մեկ տարով։ Հիմա առավելագույնը, ինչ մենք կարող ենք անել՝ քրտնաջան աշխատել մրցույթին նախապատրաստվելու համար: Մենք անկեղծորեն հույս ունենք, որ հաջորդ տարի մարդկությունը կհաղթահարի կորոնավիրուսը»,- ասել է Մուտոն։
Հիշեցնենք, որ ամառային օլիմպիական խաղերը պետք է կայանային այս տարվա օգոստոսին։ Սակայն մարտին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել էր COVID-19 համավարակ, որից հետո որոշում էր կայացվել Օլիմպիական խաղերը տեղափոխել 2021 թվական։
Հարակից հրապարակումներ`
- Ճապոնիայի Ֆուկուսիմա քաղաքում կցուցադրվի օլիմպիական կրակը՝ որոշ սահմանափակումներով
- Հայտնի է Տոկիոյում օլիմպիական խաղերի անցկացման նոր ժամկետը
- Ամառային Օլիմպիական խաղերը պետք է անցկացվեն 2021 թվականի ամռանը
- Տոկիոյի օլիմպիական խաղերը մեկ տարով հետաձգելու որոշումը ողջունել է առաջատար քսանյակը
- Օլիմպիական կրակը մարդկության համար հույսի փարոս կհանդիսանա այս անհանգիստ ժամանակներում
- Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2021 թվականին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները