Հարավային Կորեայում COVID-19-ով կրկնակի վարակման դեպք է գրանցվել 91 հոգու մոտ. Gazeta.ru
Հարավային Կորեայում կորոնավիրուսով կրկնակի վարակման դեպք է գրանցվել հիվանդությունից բուժված 91 քաղաքացու մոտ, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով երկրի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնին։
Նշվում է, որ այս հիվանդների շնչառական օրգաններից վերցրել են կորոնավիրուսային բջիջներ և փորձարկում իրականացրել։ Նրանք հետաքրքրվել է՝ արդյոք բուժվածների օրգանիզմը ունի հակամարմիններ, որոնք թույլ չեն տա նորից վարակվել:
Երկու շաբաթ տևած փորձարկումից հետո Հարավային Կորեայի փորձագետները եզրակացրել են, որ այդ հիվանդները նորից չեն վարակվել, այլ նրանց ներսում եղած կորոնավիրուսն է նորից ակտիվացել։
Մի շարք վիրաբույժներ նշել են, որ COVID-19- ը կարող է մնալ լատենտ ՝ մարդու մարմնի որոշ բջիջներում, իսկ հետագայում կրկին ակտիվանալ և «հարձակվել» շնչառական համակարգի վրա:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը կորոնավիրուսի նոր տեսակ է, որին տրվում է պաշտոնական անուն՝ COVID-19: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: Համաձայն վերջին տվյալների՝ աշխարհում գրանցվել է վարակի ավելի քան 1,6 միլիոն դեպք:
Հարակից հրապարակումներ`
- Հարավային Կորեայի ծովային և ձկնաբուծության նախարարն ինքնամեկուսացվել է
- Մեկ օրում Հարավային Կորեայում արձանագրվել է կորոնավիրուսի 114 նոր դեպք