«ՕՊԵԿ+» հանդիպումից հետո Նիգերիան ակնկալում է նավթի գնի բարձրացում
«ՕՊԵԿ+» համաձայնագրի շրջանակում մայիսից հունիս ընկած ժամանակահատվածում Նիգերիան 0,4 միլիոն բարելով կկրճատի նավթի օրական արտադրությունը՝ հասցնելով այն մինչև 1,412 միլիոն բարելի, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Բացի այդ, պետությունը հույս է հայտնել, որ նավթի գինը կբարձրանա առնվազն 15 դոլարով։
«Մենք ակնկալում ենք, որ մոտ ապագայում պատմական գործարքը կվերականգնի նավթի գինը՝ մեկ բարելի դիմաց առնվազն 15 դոլարով: Այդ դեպքում բյուջեի լրացուցիչ եկամուտները կավելանան 2,8 միլիարդ դոլարով»,-ասված է երկրի նավթի նախարարության հայտարարությունում։
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին կայացած «ՕՊԵԿ+» հանդիպման ընթացքում ՌԴ-ն և Սաուդյան Արաբիան եկել են համաձայնության՝ նվազեցնել նավթի օրական արտահանումը 23 տոկոսով (2.5 մլն բարել)։
Հարակից հրապարակումներ`
- «ՕՊԵԿ+» հանդիպումից առաջ նավթի գինը բարձրացել է
- 2020 թ-ին նավթի համաշխարհային սպառումը մեկ օրում կնվազի 6,8 մլն բարելով. ՕՊԵԿ
- «ՕՊԵԿ+» հանդիպումը կարող է հաջորդ շաբաթ անցկացվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին