Մեկ օրում Իսպանիայում COVID-19-ից 510 մարդ է մահացել. Ria.ru
Մեկ օրվա ընթացքում Իսպանիայում նոր տիպի կորոնավիրուսի զոհ է դարձել 510 մարդ, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի Առողջապահության նախարարության տվյալներին։
Նշվում է, որ սա մարտի 23-ից ի վեր ամենացածր ցուցանիշն է:
Ընդհանուր առմամբ, մահացածների ընդհանուր թիվը 16 353 է: Համաճարակի սկսվելուց ի վեր 161 852 հիվանդի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, որից 4,8 հազարը վերջին 24 ժամվա ընթացքում։
Հիվանդությունից վերականգնվել է 60 հազար մարդ: Այսպիսով, վարակի ակտիվ դեպքերի թիվը կազմում է ավելի քան 86 հազար:
Մադրիդում, համաճարակի սկզբից ի վեր, ախտորոշվել է գրեթե 46 հազար հիվանդ, մահացել է ավելի քան 6 հազար մարդ: Կատալոնիայում գրանցվել է COVID-19- ի մոտ 33 հազար դեպք, 3,3 հազար մարդ մահացել է:
Հարակից հրապարակումներ`
- Իսպանիայում համընդհանուր արգելափակումը կարող էր երկարաձգվել մինչև մայիսի 10-ը
- Իսպանիայում չորս օրվա նվազումից հետո նորից բարձրացել է կորոնավիրուսից մահացածների թիվը. Ինտերֆաքս
- «Առաջնագծում» բուժաշխատողներ են․ ինչպես չկրկնել Իսպանիայի փորձը
- Իսպանական ֆուտբոլն անորոշ ժամանակով դադարեցվել է