Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 70 հազարը. «ՏԱՍՍ»
Իրանում կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի թիվը կազմել է 1837, իսկ վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 70 հազարը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Կիանուշ Ջահանպուրին:
«Կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի թիվը երկրում 1.837 է: Ընդհանուր դեպքերի թիվը հասել է 70,029-ի»,- ասել է նա։
Նշվում է, որ 24 ժամվա ընթացքում հիվանդությունից մահացել է 125 մարդ մահացությունների ընդհանուր թիվը 4357 է։
Ջահամպուրը նաև տեղեկացրել է, որ 41.947 մարդ վերականգնվել է: Երկրում անցկացվել է կորոնավիրուսի 251.703 թեստ։
Հարակից հրապարակումներ`
- Իրանում կորոնավիրուսից մահերի թիվը գրեթե 4000 է. ria.ru
- Իրանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 2715 նոր դեպք. Ria.ru
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան