ԱՄՆ պատժամիջոցները վերացնելու հարցում Իրանն աշխարհից աջակցություն է ակնկալում
Իրանի ղեկավարությունը ակնկալում է, որ միջազգային հանրությունը կաջակցի խնդրագրին, որը կոչ է անում վերացնել ԱՄՆ-ի պատժամիջոցները Իսլամական հանրապետության դեմ, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Ըստ Իսլամական հանրապետության, ԱՄՆ պատժամիջոցները խանգարում են իրան պայքարել կորոնավիրուսի դեմ։
Ընդդեմ պատժամիջոցների արշավը ձևավորվել է միջազգային կազմակերպությունների, իրանագետների և արվեստագետների կողմից։
«Սա ժողովրդական շարժում է, որի նպատակն է հասարակությանը իրազեկել Միացյալ Նահանգների կողմից գործած հանցագործությունների և բժշկական ահաբեկչության մասին, և մենք ակնկալում ենք, որ բոլոր երկրները, միջազգային կազմակերպությունները և աշխարհի ժողովուրդները կմիանան այս շարժմանը, և կձեռնարկեն գործնական միջոցներ այդ պատժամիջոցները վերացնելու ուղղությամբ»,- ասվում է իրանական կողմի կոչում։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի ԱԳ նախարարը ցավակցություն է հայտնել ՀՀ-ում վարակի զոհերի կապակցությամբ
- Իրանում կորոնավիրուսից մահերի թիվը գրեթե 4000 է. ria.ru
- Իրանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 2715 նոր դեպք. Ria.ru
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան