«Տաշիրը» միջոցներ կուղղի ՌԴ-ում մնացած ՀՀ քաղաքացիների տեղափոխման ֆինանսավորմանը
«Տաշիր» բարեգործական հիմնադրամը լրացուցիչ միջոցներ է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված խնդիրներին աջակցելու նպատակով։ Այս մասին հայտնում են «Տաշիր» ընկերությունների խմբի կորպորատիվ հաղորդակցման դեպարտամենտից։
Միջոցների մի մասն ուղղվելու է կորոնավիրուսի հաղթահարմանն ուղղված կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումներին, մնացած մասը՝ Ռուսաստանի տարածքում մնացած Հայաստանի քաղաքացիների տեղափոխման ֆինանսավորմանը։
«Մենք շատ ուշադիր հետեւում ենք Հայաստանում իրադարձությունների զարգացմանը եւ անհրաժեշտ ենք համարում շարունակել մեր աջակցությունը՝ ուղղված բնակչությանն ու բժշկական հաստատություններին, կորոնավիրուսի դեմ պայքարում։ Պատասխանատվություն զգալով բոլոր նրանց հանդեպ, ովքեր տուժել են համաճարակից եւ այսօր չեն կարողանում տուն վերադառնալ՝ լրացուցիչ միջոցներ ենք ուղղում, որպեսզի այդ մարդիկ կարողանան հայրենիք գալ», - նշել է Հայաստանում «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը։
Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 100 մլն ՀՀ դրամ է փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարին։ Դրանցից 50 մլն ուղղվել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին (հիվանդանոցի բժշկական անձնակազմի խրախուսման ու ժամանակակից սարքավորումներով վերազինման համար), 50 մլն դրամը՝ ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված հատուկ հաշվեհամարին։
Բացի այդ՝ Հայաստանում կորոնավիրուսի տարածման առաջին իսկ օրերին հիմնադրամը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ համատեղ որոշակի քանակության դիմակներ, ձեռնոցներ, ալկոգել ու ախտահանիչ միջոցներ է տրամադրել ՀՀ պաշտպանության նախարարությանը, Էջմիածնի քաղաքապետարանին, ինչպես նաեւ Հայաստանում գործող տարեցների շուրջօրյա խնամքի թվով 5 խնամքի կենտրոններին (Երևանի Նորքի և թիվ 1 տուն-ինտերնատներ, Գյումրու և Վարդենիսի տուն-ինտերնատներ, «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամ):
Հարակից հրապարակումներ`
- COVID-19 բացված հաշվին փոխանցվել է մոտ 887 մլն դրամ
- «Ազնավուր» հիմնադրամը միանում է COVID-19- ի դեմ պայքարին
- Էդուարդո Էռնեկյանը 250 000 դոլարի օգնություն կտրամադրի ՀՀ կառավարությանը
- «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 100 մլն դրամ է ուղղել կորոնավիրուսի դեմ պայքարին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան