«Մաշան և արջը» հատուկ տեսանյութերում կխոսեն ինքնամեկուսացման և հիգիենայի մասին
Կորոնավիրուսի տարածման ֆոնին «Մաշան և արջը» մուլտֆիլմի ստեղծողները պատրաստել են տեսանյութեր՝ ինքնամեկուսացման և հիգիենայի կանոնների վերաբերյալ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Animaccord» ընկերությունը պատրաստել է նաև «Մնացեք տանը» խորագրով հատուկ տեսահոլովակ, որում պատկերված են մուլտֆիլմի հանրաճանաչ դրվագներից հատվածներ:
Հոլովակը կներկայացնի՝ ինչպես ժամանակ անցկացնել տանը մեկուսացված լինելու ժամանակ։
««Բոլորն ընտանիքում» տեսահոլովակը կազմված է 32 դրվագներից, որոնք ներառում են նաև հիգիենայի վերաբերյալ կրթական պաստառներ, բուժաշխատողներին ուղղված շնորհակալական ֆլեշ-մոբեր»,- ասված է ընկերության տարածած հարորդագրությունում։
Նշվում է, որ տեսահոլովակը ներկայացվելու է 10 լեզուներով, որին աջակցել են խոշոր հեռուստաալիքները աշխարհի տարբեր երկրներում, ներառյալ Իտալիան, Մեծ Բրիտանիան և Մեքսիկան:
Հարակից հրապարակումներ`
- «Instagram»-ում կանցկացվեն հանրաճանաչ արտիսների առցանց համերգներ
- Էնրիկե Իգլեսիասը հետաձգել է ռուսաստանյան համերգները
- Անդրեա Բոչելլին առցանց համերգ կտա Զատկի օրը
- Տիգրան Համասյանի «ոչՊաշտոնական համերգը»՝ այսօր
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են