Աշխարհում գրեթե 1.7 մլն մարդ վարակվել է կորոնավիրուսով
Ապրիլի 11-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գրեթե 1,7 միլիոն է, գրում է «Լենտա.ռու»-ն՝ հղում տալով Ջոն Հոփկինսի համալսարանի կայքին։
Ընդհանուր առմամբ, աշխարհի 184 երկրներում այս պահին վարակված է 1,698,416 մարդ: Կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցում է102 հազարը, վերականգնվել է ավելի քան 376 հազար մարդ։
Կորոնավիորսից առավել տուժած հինգ երկրներն են ԱՄՆ-ն (գրեթե 500 հազար), Իսպանիան (158,2 հազար), Իտալիան (147,5 հազար), Ֆրանսիան (125.9 հազար) և Գերմանիան (122,1 հազար):
Մահացողների թվի առումով առաջատարը մնում է նաև Միացյալ Նահանգները: Հաշվարկվում է, որ երկրում ամեն մեկ րոպեում կորոնավիրուսային հիվանդությունից մահանում է 1,4 մարդ: Անցած օրվա ընթացքում այնտեղ գրանցվել է 2108 մահ։
Հարակից հրապարակումներ`
- Թրամփի վարկանիշը համաճարակի ֆոնին բարձրացել ռեկորդային` 49% -ի
- «Apple»-ն ու «Google»-ը կստեղծեն կորոնավիրուսի վարակակիրներին հայտնաբերելու տեխնոլոգիա
- Թրամփը հրահանգել է օգնել Իտալիային ՝ կորոնավիրուսի դեմ պայքարում. Gazeta.ru
- ԱՀԿ-ն հայտարարել է Եվրոպայում կորոնավիրուսի տարածման տեմպերի դանդաղելու մասին
- ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 2,1 հազար մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան