«Apple»-ն ու «Google»-ը կստեղծեն կորոնավիրուսի վարակակիրներին հայտնաբերելու տեխնոլոգիա
«Apple» և «Google» ընկերությունները համատեղ ջանքերով ստեղծել են տեխնոլոգիաներ, որոնք նախազգուշացնում են մարդկանց նոր տիպի կորոնավիրուսի վարակակրի հետ շփման մասին, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
«Մենք վստահ ենք, որ երբեք չի եղել ավելի կարևոր պահ` միասին աշխատելու համար, քան հիմա, քանի որ անհրաժեշտ է լուծել աշխարհի առավել հրատապ խնդիրներից մեկը», - ասված է ընկերությունների համատեղ հայտարարության մեջ:
Նշվում է, որ ստեղծվող տեխնոլոգիան թույլ կտա այդ նպատակով չներբեռնել օտար հավելվածներ: Կորոնավիրուսի վարակակիրներին հայտնաբերելու նոր մեթոդը հիմնված է գաղտնիության սկզբունքի վրա, իսկ վարակակրի հետ շփման մասին նախազգուշացնող ազդանշանները կհաղորդվեն սմարթֆոնին «Bluetooth»-ի միջոցով:
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը հրահանգել է օգնել Իտալիային ՝ կորոնավիրուսի դեմ պայքարում. Gazeta.ru
- ԱՀԿ-ն հայտարարել է Եվրոպայում կորոնավիրուսի տարածման տեմպերի դանդաղելու մասին
- ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 2,1 հազար մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան