«G20»-ի երկրները խոստացել են էներգետիկ շուկան կայունացնելու քայլեր ձեռնարկել
«G20»- ի էներգետիկայի նախարարները խոստացել են անհապաղ քայլեր ձեռնարկել ՝ կորոնավիրուսի համաճարակի ֆոնին էներգիայի շուկայի կայունությունը ապահովելու համար, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
«Համաճարակի հետ կապված տնտեսական զգալի անկումը և կանխատեսման անորոշությունը խթանել են էներգիայի առաջարկի և պահանջարկի անհավասարակշռությունը, բարձրացրել էներգետիկ շուկայի անկայունությունը՝ ուղղակիորեն ազդելով նավթի և գազի ոլորտի վրա, ինչը հետագայում ազդելու է նաև համաշխարհային տնտեսության վերականգնման վրա», - ասվում է «G20»- ի երկրների համատեղ հայտարարության մեջ։
Այս խնդիրները լուծելու համար երկրները պարտավորվել են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և անհապաղ միջոցները էներգետիկ շուկայի կայունությունն ապահովելու համար։
«G20»- ի երկրները պայմանավորվել են նաև ստեղծել խումբ, որը վերահսկելու է էներգետիկ շուկայում տիրող իրավիճակը: Խումբը բաց է «G20»- ի էներգետիկայի բոլոր նախարարների համար, և այն ղեկավարելու է Սաուդյան Արաբիան:
Նշվում է, որ էներգետիկ շուկայի վիճակի վերաբերյալ «G20»-ի հաջորդ հանդիպումը կկայանա սեպտեմբերին, բայց անհրաժեշտության դեպքում մասնակիցները կարող են ավելի շուտ հավաքվել:
Ապրիլի 11-ին «ՕՊԵԿ+»-ի մասնակիցները պայմանավորվել են նավթի վերաբերյալ նոր գործարքի շուրջ։ Համաձայնագիրը ուժի մեջ կլինի երկու տարի`մինչև 2022 թ. մայիսի 1-ը:
Առաջին 2 ամիսներին նավթի արտադրության կրճատումը կկազմի օրական 10 միլիոն միլիոն բարել: Տարվա երկրորդ կեսին արտահանումը կհասնի 8 միլիոն բարելի, իսկ 2021-ին՝ 6 միլիոն բարելի:
Հարակից հրապարակումներ`
- «ՕՊԵԿ+» հանդիպումից հետո Նիգերիան ակնկալում է նավթի գնի բարձրացում
- OPEC+.10 ժամ տևած վիրտուալ հանդիպման արդյունքում պատմական գործարքին խանգարեց մի երկիր
- «G20»-ի էներգետիկայի նախարարների հանդիպումը կարող է տեղի ունենալ ապրիլի 10-ին