Սանկտ Պետերբուրգը պատրաստ է հյուրընկալել Եվրո 2021-ի հանդիպումները
Ռուսաստանի ֆուտբոլային միությունը (RFU) Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությանը (ՈւԵՖԱ) տեղեկացրել է, որ Սանկտ Պետերբուրգը պատրաստ է հյուրընկալելու ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հանդիպումները, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Եվրոպայի առաջնությունը հետաձգվել է մինչև 2021 թվականը՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով: Խմբային փուլի 3 և քառորդ եզրափակչի 1 հանդիպում պետք է կայանային Սանկտ Պետերբուրգում:
Նշվում է, որ Ռուսաստանի ֆուտբոլային միությունը Սանկտ Պետերբուրգի իշխանությունների կողմից համապատասխան երաշխիքներ ստանալուց հետո ՈՒԵՖԱ-ին նամակ է ուղարկել։
Հարակից հրապարակումներ`
- ՖԻՖԱ-ն «մեծ փողեր» կտրամադրի ֆուտբոլային ինդուստրիան փրկելու համար
- ՖԻՖԱ-ն պատրաստ է երկարաձգել ամառային տրանսֆերային պատուհանը
- ՖԻՖԱ-ն հնարավոր է չեղարկի ընկերական հանդիպումները
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են