Թենիսի կորտերը վերածվում են դաշտային հիվանդանոցների. Եվրանյուզ
ԱՄՆ-ում թենիսի կորտերը վերածվում են դաշտային հիվանդանոցների կորոնավիրուսով հիվանդների համար։ Եվրանյուզը գրում է, որ կենտրոնը, որտեղ ամեն տարի անցկացվում էր US Open-ը, ընդունում է իր առաջին հիվանդներին։ Նյու Յորք նահանգում ավելի շատ վարակված մարդ կա, քան ամբողջ երկրում՝ շուրջ 160 հազար մարդ։ ԱՄՆ-ում մահվան դեպքերի գրեթե կեսը նույնպես այստեղ է արձանագրվել։ ԱՄՆ-ում ընդհանուր մահացել է ավելի քան 18 հազար մարդ։
Դետրոյթի բժշկական կենտրոնում րոպեների ընթացքում կարելի է պարզել՝ արդյոք մարդը վարակված է կորոնավիրուսով, թե ոչ։ Առաջին հերթին անալիզ են հանձնում շտապ օգնության աշխատակիցները, ոստիկանները, ավտոբուսների վարորդները։
Բժիշկներին օգնում է բանակը։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 2,1 հազար մարդ
- ԱՄՆ-ում գործազրկության նպաստի դիմումների քանակը երեք շաբաթում հասել է 16,8 միլիոնի. «Ինտերֆաքս»
- Թրամփը հերքել է, որ դեռ նոյեմբերին ԱՄՆ հետախուզությունը տվյալներ է ունեցել կորոնավիրուսի մասին. ՏԱՍՍ
- ԱՄՆ-ից 35 հայաստանցի դպրոցական հատուկ չվերթով կգան Վրաստան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան