ԱՆ. Կորոնավիրուսից մահացած 86-ամյա և 81-ամյա քաղաքացիներն ունեցել են հաստատված երկկողմանի թոքաբորբ
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացնում է. «Ապրիլի 10-ի դրությամբ արձանագրվել է մահվան 2 դեպք, որոնցից մեկի մասին նախարարը երեկ հայտարարել էր։
86-ամյա և 81-ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն։
Ունենք կորոնավիրուսային հիվանդության 29 նոր դեպք և 24 առողջացածներ»։
Հիշեցնենք, որ վերջին տվյալներով Հայաստանում կա կորոնավիրուսով վարակված 966 քաղաքացի, մահվան 13 դեպք։
Հարակից հրապարակումներ`
- 11.04.2020. Կորոնավիրուսի 29 նոր դեպք է հաստատվել, գրանցվել է ևս մեկ մահ
- «Թեստավորումը պարզունակ, մատից արյուն վերցնելու պրոցես չէ». Արսեն Թորոսյան
- Ա. Թորոսյանը հայտնեց , որ արտակարգ դրությունը երկարացնելու առաջարկ է ներկայացնելու կառավարությանը
- Կորոնավիրուսի հետևանքով այս պահին ունենք 12 մահ. Թորոսյան
- Մենք դեռ երկար պետք է ապրենք կորոնավիրուսի հետ. Թորոսյան
- 10.04.2020.16 նոր վարակակիր
- 09.04.2020. 40 նոր վարակակիր, 24 բուժված
- 08.04.2020. Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 881 դեպք կա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին