Խորհրդակցություն Արցախում՝ նվիրված նոր կորոնավիրուսի դեմ պայքարին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր անց է կացրել խորհրդակցություն` նվիրված նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումներին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի պաշտոնական կայքից։
Քննարկվել են հանրապետությունում հիվանդության արձանագրված դեպքերի և ապրիլի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում բնակչության առողջության պահպանման ուղղությամբ լրացուցիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտության հետ կապված հարցեր:
Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ ընդգծելով, որ ընդունվող որոշումների մասին ըստ անհրաժեշտության անմիջապես կտեղեկացվի բնակչությանը:
Խորհրդակցությանը մասնակցել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում գրանցվել են կորոնավիրուսի նոր դեպքեր
- Արցախում 4 ոստիկան ինքնամեկուսացվել են
- Արցախում կորոնավիրուսի ևս երկու դեպք է հաստատվել
- Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլին կարելի է քվեարկությանը մասնակցել Երևանի ընտրատեղամասում
- Արցախում երեք քաղաքացուց վերցվել է փորձանմուշ և ուղարկվել թեստավորման
- Արցախում շարունակվում են կորոնավիրուսի կանխարգելմանը միտված հակահամաճարակային միջոցառումները
- Արցախում կորոնավիրուսով վարակված քաղաքացին մասնակցել էր մարտի 31-ի ընտրություններին
- ԱՆ.Արցախում կորոնավիրուսով վարակված քաղաքացու առողջական վիճակը կայուն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան