Բելառուսը մտափոխվել է կորոնավիրուսի ռուսական թեստեր գնելու հարցում
Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյնը հայտարարել է, որ երկիրը մտափոխվել է ռուսական կորոնավիրուսային թեստեր գնելու հարցում։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին ասել է նախարարը Tut.by-ին տված հարցազրույցում։
Այն բանից հետո, երբ Ռուսաստանը10 հազար թեստ է տվել Ռուսաստանին, Բելառուսը ծրագրել է գնել ևս 30 հազար։ Մակեյնը պատմել է, որ բանակցություններ են վարել երկու ռուսական ընկերության հետ, բայց ինչ-որ պահի դադարեցրել են։
«Բայց մեզ այժմ այդ թեստերը պետք չեն»,- ասել է նա։
Նախարարը բացատրել է, որ հրաժարվել են գնել թեստեր, քանի որ Բելառուսն ինքն է արտադրում դրանք: Հղում անելով Կոմունարկայի հիվանդանոցի գլխավոր բժշկի` Դենիս Պրոցենկոյի խոսքերին, նա նույնպես ռուսական թեստերը ոչ հուսալի է համաել:
«Նրանք հնարավորություն են տալիս հայտնաբերել կորոնավիրուսը մոտ 60 տոկոսով», - ավելացրել է Մակեյը:
Հարակից հրապարակումներ`
- Բելառուսում կտրուկ աճել է կորոնավիրուսով վարակվածների թիվը
- Բելառուսում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 700-ի. gazeta.ru
- Բելառուսում կորոնավիրուսից մահացել է չորս մարդ. Gazeta.ru
- Բելառուսը դեռևս չի ընդունել ՌԴ հետ սահմանը փակելու որոշում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան