Ինչպես է անցնում կորոնավիրուսով վարակված Բիրտանիայի վարչապետի օրը
Կորոնավիրուսով վարակված Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Լոնդոնի Սբ Թոմասի հիվանդանոցում իր ժամանակն անցկացնում է հանելուկներ լուծելով և «Մատանիների տիրակալը» ֆիլմը դիտելով, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
Հրապարակման համաձայն, բացի այդ Մեծ Բրիտանիայի վարչապետը դիտում է նաև անգլիացի ռեժիսոր Բրյուս Ռոբինսոնի «Withnail and I» կատակերգությունը և սուդոկուն լուծում։
Ջոնսոնի մոտ կորոնավիրուսային վարակը հայտնաբերվել է մարտի 26-ին: Նա շարունակում էր ղեկավարել երկիրը ՝ մեկուսանալով իր նստավայրում, բայց ապրիլի 5-ին նրան տեղափոխել էն հիվանդանոց ՝ թեստ անցնելու, քանի որ ավելի քան 10 օր նա ջերմել է: Ապրիլի 6-ին նա վատ ինքնազգացողության պատճառով տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք և երեք օր անցկացրել այնտեղ:
Հարակից հրապարակումներ`
- Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնը տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքից. BBC
- Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին միացվել է թոքերի արհեստական օդափոխության սարք․ Business Insider
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան