Գեղարքունիքի մարզում հաստատվեց կորոնավիրուսի առաջին դեպքը (լրացված)
Գեղարքունիքի մարզն այլևս միակը չէ, մարզում կորոնավիրուսի առաջին դեպքն է գրանցվել, իր ֆեյսբուքյան էջում գրել է մարզպետ Գնել Սանոսյանը։
Panorama.am-ը տեղեկացավ, որ վարակված քաղաքացին 10 օր պառկած է եղել մարզային հիվանդանոցներից մեկում, ապա տեղափոխվել է «Նորք»-ի ինֆեկցիոն հիվանդանոց։
«Հիվանդը տասը օր պառկած է եղել մարզային հիվանդանոցներից մեկում, նրա հետ կոնտակտի մեջ եղած բոլոր քաղաքացիներին զգուշացրել ենք, որ ինքնամեկուսանան»,- Panorama.am-ը տեղեկացավ մարզպետարանից։
Թե դեպքը մարզի կոնկրետ որ համայնքում է տեղի ունեցել, մարզպետարանից հրաժարվեցին նշել, որպեսզի համայնքը չթիրախավորվի։
Panorama.am-ը տեղեկացավ. որ դեպքը գրանցվել է Մարտունու տարածաշրջանում։ Աստղաձոր գյուղի համայնքապետ Ռոբերտ Խաչատրյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ հիվանդը պառկած է եղել Մարտունու բկ-ում, ապա նրան տեղափոխել են Երևան։
«Կոնտակտավորներին զգուշացրել ենք, որ ինքնամեկուսանան»,- ասաց Խաչատրյանը։
Ավելի ուշ Panorama.am-ին Աստղաձորի համայնքապետը հայտնեց, որ վարակվածը 32 տարեկան կին է, ով ապրում է անկողնային հիվանդ սկեսրոջ և երկու անչափահաս երեխաների հետ։ Ամուսինը արտագնա աշխատանքի է եղել, սակայն վերվերս վերադարձել է Հայաստան և միանգամից մեկուսացվել է, չի հասցրել գյուղ գալ։
Ըստ համայնքապետի՝ կնոջ ընտանիքի անդամենրին մեկուսացրել են։
Հարցին՝ արդյո՞ք արդեն պարզ է շփման շրջանակը, Խաչատրյանը հայտնեց, որ գյուղի կինը ծայրամասում է բնակվելիս եղել, և մեկ-երկու ընտանիքի հետ է շփում ունեցել։
Իսկ թե ումից կարող է վարակված լինել, համայնքապետը հայտնեց՝ լուրեր կան, որ Արարատից այդ կնոջ քույրն է եկել և հնարավոր է՝ նրանից վարակված լինի։
Տեղեկացնենք նաև, որ հիվանդի հետ շփման մեջ գտնվող երկու բժիշկ թեստավորվել է, թեստի պատասխանը պարզ կլինի վաղը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին