Իսրայելում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 10,5 հազարը
Իսրայելում գրանցվել է COVID-19-ի հաստատված 10505 դեպք, մահացությունների թիվը 95 է, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի Առողջապահության նախարարությանը:
Ըստ Իսրայելի Առողջապահության նախարարության վերջին տվյալների, վերականգնվել է 1236 մարդ:
Ծանր վիճակում գտնվող հիվանդների թիվը 191 է, որոնցից 132-ին միացված է արհեստական շնչառության սարք։
Նշվում է, որ վաղը Իսրայելում հասարակական տրանսպորտի կսկսի աշխատանքը, որը դադարեցվել էր նախորդ երեքշաբթի:
Հարակից հրապարակումներ`
- Նեթանյահուն Իսրայելում հայտարարել է համընդհանուր կարանտին և պարետային ժամ
- Իսրայելում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 8600-ից ավելի դեպք. Ria.ru
- Իսրայելոմ ՀՀ դեսպանությունը մշտապես կապի մեջ է այնտեղ գտնվող ուսանողների հետ.Նաղդալյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան