Բիլ Գեյթս. Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը պատրաստ կլինի մեկ ու կես տարուց
Ամերիկացի միլիարդատեր ու բարերար Բիլ Գեյթսը «Բի-Բի-Սի»-ի հետ զրույցում հայտարարել է՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կարող է պատրաստ լինել մեկ ու կես տարուց, բայց դեղամիջոցի զանգվածային արտադրության համար, միգուցե կարիք լինի մեղմացնել անվտանգության ստուգման ընթացակարգերը:
«Անհրաժեշտ են փոխզիջումներ։ Մենք պետք է ունենանք անվտանգության հետ կապված ավելի քիչ ստուգումներ սովորական իրավիճակի համեմատությամբ։ Բացի այդ, կառավարությունները պետք է որոշեն ընկերություններին ազատել պատասխանատվությունից և ասել՝ ի գործ այն իրավիճակում, երբ մենք ուղղակի ժամանակ չունենք, որպեսզի ամեն բան անենք սովորական կանոններով»,-ասել է Գեյթսը։
Մարտի կեսերին գործակալությունը տեղեկացրել էր, որ գիտնականները Covid-19-ի դեմ պատվաստանյութի մի քանի տարբերակ են մշակել, հիմա դրանք փորձարկում են կենդանիների վրա։ Եթե դրանք հաջողություն ունենան, ապա հաջորդ փուլում կփորձարկվեն մարդկանց վրա, ինչը կարող է տեղի ունենալ այս տարի։
Գիտնականների ջանքերին խանգարում է այն փաստը, որ աշխարհում հնարավոր է լինի կորոնավիրուսի մի քանի տեսակ։ Միաժամանակ կորոնավիրուսի դեմ պայքարի բրիտանացի գիտնականների խմբի ներկայացուցիչ, բրիտանացի Ջերեմի Ֆարրարը հայտնել է, որ պատվաստանյութի մշակումը կարող է բարդացնել նաև այն հանգամանքը, որ Covid-19-ով արդեն հիվանդացած որոշ մարդկանց անալիզները կարող են վիրուսի առկայությունը ցույց տալ նաև երկրորդ անգամ։
Նրա խոսքով, նման բան տեղի է ունեցել Հարավային Կորեայում 100 պացիենտի մոտ, գիտնականները հիմա չեն հասկանում, արդյո՞ք վիրուսը շարունակում է ակտիվ մնալ արյան մեջ, թե այդ մարդիկ նորից են հիվանադացել։
Microsoft-ի կողմից ստեղծված բարեգործական հիմնադրամը ևս ֆինանսավորում է Covid-19-ի դեմ պատվաստանյութի մշակմանը։ Գեյթսի խոսքով, միայն պատվաստումը թույլ կտա վերադառնալ այն կյանքին, որն առկա էր մինչև համավարակը։
Հարակից հրապարակումներ`
- Բիլ Գեյթսը ֆինանսավորել է COVID-19- ի դեմ պատվաստանյութի ստեղծումը
- Չինաստանը ցանկանում է COVID-19-ի պատվաստանյութը փորձարկել նաև այլ երկրներում. ՌԻԱ Նովոստի
- Ղազախստանը հայտարարել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու ժամկետը. Lenta.ru
- Կորոնավիրուս. ինչպես է մշակվում պատվաստանյութը՝ բացատրում է մասնագետը
- Նուբար Աֆեյանն անդրադարձել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման աշխատանքներին
- ԱՄՆ-ում այսօր կսկսվեն կորոնավիրուսի պատվաստանյութի կլինիկական փորձարկումները
- Կորոնավիրուս. Նուբար Աֆեյանի ընկերության պատվաստանյութն ուղարկվել է փորձարկման
- COVID-19 կորոնավիրուսի պատվաստանյութը կարող է արժենալ հարյուրավոր միլիոնավոր դոլարներ. ԱՀԿ
- Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ առնվազն մեկ տարի չի լինի
- Ավստրալիայի գիտնականները ստեղծել են լաբորատոր կորոնավիրուսը` պատվաստանյութի ստեղծման ջանքերն արագացնելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին