Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Արցախում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր անց է կացրել նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստ, որին ներկա են հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական մարմինների ներկայացուցիչները: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի պաշտոնական կայքից։
Նախագահ Սահակյանն ուղերձով դիմել է հանրապետության քաղաքացիներին և տեղեկացրել, որ ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման և կորոնավիրուսի համաճարակի սպառնալիքից բնակչության պաշտպանության նպատակով Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին:
Արցախի առողջապահության նախարարությունից այսօր ավելի վաղ տեղեկացրել էին, որ լաբորատորիայում իրականացվող ախտահանիչ միջոցառումների պատճառով, նախորդ օրը ՀՀ ուղարկված փորձանմուշի հետազոտության արդյունքները դեռևս չեն ստացվել: Այս պահի դրությամբ, կորոնավիրուսով վարակված 5 քաղաքացիներից մեկի վիճակը միջին ծանրության (Քարվաճառ) է, քանի որ ուղեկցող քրոնիկ հիվանդություններ ունի և հիվանդանոց է դիմել երկկողմանի թոքաբորբով, առաջին վարակվածի մոտ թոքաբորբ կա, որն առավելապես կապված է կորոնավիրուսին հատուկ զարգացմամբ, մյուս քաղաքացիների վիճակը բավարար է:
Նախարարությունից նաև տեղեկացրել են, որ մեկուսացման և ինքնամեկուսացման մեջ գտնվող քաղաքացիները գտնվում են շուրջօրյա հսկողության տակ: Այս պահի դրությամբ, քաղաքացիներից նմուշառումներ անելու նոր դեպքեր չկան:
Հարակից հրապարակումներ`
- Խորհրդակցություն Արցախում՝ նվիրված նոր կորոնավիրուսի դեմ պայքարին
- Արցախում գրանցվել են կորոնավիրուսի նոր դեպքեր
- Արցախում 4 ոստիկան ինքնամեկուսացվել են
- Արցախում կորոնավիրուսի ևս երկու դեպք է հաստատվել
- Արցախում կորոնավիրուսով վարակված քաղաքացին մասնակցել էր մարտի 31-ի ընտրություններին
- Արցախում ևս մեկ քաղաքացի է թեստավորվել, պատասխանը բացասական է
- Արցախում մեկ քաղաքացու մոտ հաստատվել է կորոնավիրուս
- Արցախում ՀՀ-ից ժամանած երկու քաղաքացիներ են մեկուսացվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան