Հակոբ Ճաղարյան. Երկիրն իրավունք ունի ճանաչել իր հերոսներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ավիացիայի հարցով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը «Երկիր Մեդիա»-ին տված հարցազրույցում որոշ փակագծեր է բացել։
Նա նախ նշել է, որ հիմա փորձում են իրեն կապել նախկին իշխանությունների հետ, մինչդեռ ինքը որևէ պաշտոն չի զբաղեցրել, պետական կառույցում ներգրավված չի եղել, չի համագործակցել։ Ինքն առաջին կարգի օդաչու է, ունի 8 հազար թռիչքաժամ։
Նա նշեց, խնդրահարույց զեկույցին ծանոթ է, սակայն հրապարակել չի կարող։
«Համաձայն իմ աշխատանքային էթիկայի, ես չեմ կարող հրապարակել այդ զեկույցը, ինչպես նաև յուրաքանչյուր փաստաթուղթ, որ ինձ հասել է ծառայողական ճանապարհով վարչապետի խորհրդական աշխատելիս։ Ես կարող եմ բացատրել իմաստը, բայց չեմ կարող որևէ մեջբերում անել։ Բայց քանի որ այդ զեկույցը գաղտնի չէ, և ինչպես ասում են, երկիրն իրավունք ունի ճանաչել իր հերոսներին, կարծում եմ, որ հանրությունն իրավունք ունի պահանջել Քաղավիացիայի կոմիտեից այդ զեկույցը և ինքը գնահատի, թե ինչի մասին է խոսքը»,-ասաց Ճաղարյանը։
Անդրադառնալով կոմիտեի տարածած հայտարարությանը, բանախոսն ասաց, համաձայն չէ ներկայացված պարզաբանումների բովանդակությանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ավելի վաղ Ճաղարյանը խոստացել էր մամուլի ասուլիսով հանդես գալ, սակայն հետո հայտարարեց.
«Քանի որ Արտակարգ Իրավիճակների մասին օրենքի հոդվ.7, կետ.5 -ի պահանջներից ելնելով ես հնարավորություն չունեմ մամլո ասուլիս հրավիրել, բայց չեմ պատրաստվում խուսափել իմ խոստացած հաշվետվությունից, որոշում եմ կայացրել հաշվետվությունս ներկայացնել հարցազրույցների միջոցով, ինչը չի հակասում նշածս օրենքի պահանջներին»։
Հարակից հրապարակումներ`
- Կարծում եմ, որ երկժամյա հանդիպումս ավելացրեց հայկական ավիացիայի նվիրյալների թիվը.Ճաղարյան
- Հակոբ Ճաղարյանին հրավիրել են ԱԱԾ. news.am
- Հակոբ Ճաղարյան. Ազատման դիմումիս հիմքերն են Քաղավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, քայքայիչ և ապապետական մոտեցումները
- Միհրան Հակոբյան. Ինչու՞ եք ICAO-ի նամակը հրապարակում, երբ խնդիրը EASA-ի հետ է կապված
- Քաղավիացիայի կոմիտեն հաստատում է՝ երկու ավիաընկերություն զրկվել է երրորդ երկրի շահագործման վկայականներից