
Ապրիլի 13-ից հանվող սահմանափակումները
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ, ապրիլի 13-ից հանվելու են տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ գործող սահմանափակումները:
Մասնավորապես, թույլատրվելու է տնտեսական գործունեությունը՝
Մշակող արդյունաբերության հատվածում՝
12 - Ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը,
23.5 – Ցեմենտի, կրի, գիպսի և գաջի արտադրությունը
23.6 – Բետոնից, ցեմենտից և գիպսից շինվածքների արտադրությունը,
25.11 – Մետաղե կոնստրուկցիաների և դրանց մասերի արտադրությունը,
Շինարարության հատվածը գրեթե ամբողջությամբ, բացի՝ 43․3 - Շինարարության ավարտական փուլի աշխատանքների,
Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության հատվածում՝
71.12 – Ճարտարագիտական գործունեությունը և դրա հետ կապված տեխնիկական խորհրդատվությունները։
Բացի այդ, միայն ապրիլի 14-ին ժամը 00:01-ից մինչև 23:59-ը թույլատրվելու է անձանց տեղաշարժը մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ պարտադիր ինքնամեկուսացման վայր մեկնելու կամ վերադառնալու նպատակով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին