Արցախ. 9 քաղաքացիներից մեկի մոտ հաստատվել է կորոնավիրուս
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ երեկ թեստավորված 9 քաղաքացիներից մեկի մոտ հաստատվել է կորոնավիրուսի վարակ: Այսպիսով Արցախում վարակակիրների թիվը հասավ 6-ի։
Վերջինս Քարվաճառում վարակված քաղաքացու կինն է, ով մինչ այս պահը ինքնամեկուսացված էր: Թեստի դրական պատասխանից հետո քաղաքացին մեկուսացվել է Շահումյանի շրջանի Քարվաճառի շրջանային բուժմիավորումում:
Քարվաճառի վարակված երկրորդ դեպքով անձի շրջանակը ճշտված է, նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար. կորոնավիրուսային վարակին բնորոշ ախտանիշներ չունի:
Քաշաթաղի բուժմիավորումում այսօր մեկուսացվել են Միրիկ համայնքից ևս երկու քաղաքացիներ, ովքեր այդ համայնքում վարակված քաղաքացու շփման առաջին շրջանակից էին:
Այս պահին մեկուսացված քաղաքացիների թիվը 12 է, այդ թվում՝ 4 վարակակիրները:
«Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար, կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով»,-նշում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Երեկ տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ նոր կորոնավիրուսով վարակված 5 քաղաքացիներից մեկի (Քարվաճառի քաղաքացու) առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, քանի որ ունի ուղեկցող հիվանդություններ, մյուսների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մեկուսացման մեջ գտնվող 9 քաղաքացիների մոտ նոր կորոնավիրուսային վարակին բնորոշ ախտանիշներ չկան:
Քարվաճառի վարակված քաղաքացու շփման շրջանակը ճշտված է. թեստավորման համար նմուշառում է իրականացվել նրա հետ շփման մեջ գտնվող առաջին խմբի 9 քաղաքացիներից։
Այսօր արդեն Արցախում արտակարգ իրավիճակ հայտարարվեց։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի նախագահի ուղերձը՝ քաղաքացիներին
- Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Արցախում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին
- Խորհրդակցություն Արցախում՝ նվիրված նոր կորոնավիրուսի դեմ պայքարին
- Արցախում գրանցվել են կորոնավիրուսի նոր դեպքեր
- Արցախում 4 ոստիկան ինքնամեկուսացվել են
- Արցախում կորոնավիրուսի ևս երկու դեպք է հաստատվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան