Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակվածին բուժող բժիշկների մոտ COVID-19 չի հայտնավերվել
Մարտունի ԲԿ-ի երկու բուժաշխատողների մոտ կորոնավիրուսի թեստի արդյունքները բացասական են եղել, իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
Բժիշկները անմիջական շփում էին ունեցել կորոնավիրուսով վարակված հիվանդի հետ, ով 8 օր բուժվել էր Մարտունու հիվանդանոցում։
Երեկ հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում հաստատվել է COVID-19-ի առաջին դեպքը։ Վարակվածը Աստղաձոր համայնքի բնակչուհի է։
Մարտունու բժշկական կենտրոնի ղեկավար Անդրանիկ Հարությունյանը Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց, որ կինը հիվանդանոցում բուժում է ստացել 8 օր, ապա տեղափոխվել է «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ և նրա մոտ հաստատվել է կորոնավիրուս։
«Անամեզով հիվանդի վիճակը թույլ չի տվել, որ իրեն տեղափոխենք Երևան, վիճակը դեպի կայունացում է գնացել։ Հիվանդանոց գալու օրը ջերմություն է ունեցել, իսկ երեկոյան իջել է։ Չորս օրում հիվանդի վիճակը դեպի լավն է գնացել, և կասկած չի եղել, որ իրեն տեղափոխենք, կամ այլ անալիզներ հանձնելու ուղարկենք»,- ասաց Հարությունյանը։
Մեր հարցին՝ արդյոնք հիվանդանոցն ունի պայմաններ՝ կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին սպասարկելու, Հարությունյանը պատասխանեց, որ նախնական ամեն ինչով հիվանդանոցն ապահովված է, և նախարարության կողմից անընդհատ վերահսկողություն է իրականացվում։
Մարզպետարանից էլ մեզ հայտնեցին, որ հիվանդին բուժման 8-րդ օրվա ընթացքում են ուղարկել կորոնավիրուսի համար թեստավորման, քանի որ բուժման առաջին 5 օրերին նա բուժվել է երիկամների համար, իսկ 5-րդ օրվա ընթացքում նրա մոտ նկատվել է թոքաբորբ։
«Թոքաբորբի հայտնաբերումից երեք օր հետո հիվանդին տարել են Նորքի ինֆեկցիոն, որտեղ և հաստատվել է դեպքը»,- ասացին մարզպետարանից։
Տեղեկացնենք նաև, որ հիվանդին բուժող և արդեն թեստավորված երկու բուժաշխատողներից բացի, այժմ 6 բուժաշխատող մեկուսացված է, նրանք անմիջական շփում են ունեցել հիվանդին բուժող բժշկի հետ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին