ԱՀԿ-ն կոչ է անում Բելառուսին պատրաստվել վատագույնին. abnews
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Բելառուսի իշխանություններին կոչ է արել ուժեղացնել սոցիալական հեռավորության միջոցները` կորոնավիրուսային վարակների աճի դինամիկայի ֆոնին: Այս մասին գրում է abnews.ru-ը։
«Ժամանակն է պատրաստվել վատագույն սցենարներին, սա երկար տարածությամբ վազք է։ Իշխանությունները պետք է արգելեն զանգվածային միջոցառումները, կորոնավիրուսով վարակվածների, նաև առաջին և երկրորդ մակարդակներում կոնտակավորների համար ապահովել կարանտին, քանի որ երկիրը մտնում է ծանր ժամանակներ», - ԱՀԿ փորձագիտական առաքելության ղեկավար Պատրիկ Օ'Քոնորի խոսքը մեջբերել է Tut.by-ը։
Նա նշել է, որ նման միջոցառումները կօգնեն երկրին դանդաղեցնել կորոնավիրուսի տարածումը:
«Կորոնավիրուսը կանխելու համար անհրաժեշտ է համապարփակ մոտեցում՝ մարդկանց ֆիզիկական հեռավորություն, պատշաճ թեստավորում, հիվանդների հետ շփման մեջ գտնվող մարդկանց մեկուսացում», - ասել է նա։
Ավելի վաղ ԱՀԿ-ն Բելառուսին խորհուրդ էր տվել կորոնավիրուսի իրավիճակի հետ կապված ավելի խիստ միջոցներ ձեռնարկել։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդունում է, որ կորոնավիրուսի վարակի բռնկում կա, բայց մինչ այժմ հրաժարվում է սահմանափակումներ մտցնել:
Հարակից հրապարակումներ`
- Բելառուսը մտափոխվել է կորոնավիրուսի ռուսական թեստեր գնելու հարցում
- Բելառուսում կտրուկ աճել է կորոնավիրուսով վարակվածների թիվը
- Բելառուսում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 700-ի. gazeta.ru
- Բելառուսում կորոնավիրուսից մահացել է չորս մարդ. Gazeta.ru
- Լուկաշենկոն Բելառուսում նախագահական ընտրությունները հետաձգելու հիմք չի տեսնում
- Լուկաշենկո. Բելառուսը չի դադարեցնի Հաղթանակի 75-ամյակի տոնակատարությունը
- Բելառուսը դեռևս չի ընդունել ՌԴ հետ սահմանը փակելու որոշում
- Ռուսաստանը փակում է Բելառուսի հետ սահմանը․ Միշուստին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան