Թրամփին առաջարկվել է ԱՀԿ-ի այլընտրանքը ստեղծել. Gazeta.ru
Սպիտակ տան աշխատակիցները առաջարկում են Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ԱՀԿ-ի այլընտրանք ստեղծել, գրում է «Գազետա.ռու»-ն։
Ենթադրվում է, որ այլընտրանքային կազմակերպություն կստեղծվի «UNAIDS»- ի հիման վրա, որը ստեղծվել է 1990-ականների կեսերին` դժգոհության պատճառով, թե ինչպես է ԱՀԿ-ն անդրադառնում ՁԻԱՀ-ի խնդրին:
Նման գաղափարները առաջ են քաշում Սպիտակ տան աշխատակիցները՝ ներառյալ ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի անդամները: Նշվում է, որ նրանցից շատերը պաշտպանում են կոշտ քաղաքականություն Չինաստանի նկատմամբ:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր ԱՀԿ ֆինանսավորման հնարավոր դադարեցման մասին՝ կորոնավիրուսային իրավիճակի հարցում ԱՀԿ անհաջող որոշումների պատճառով:
Հարակից հրապարակումներ`
- ԱՀԿ. Հեռավորությունը պաշտպանում է կորոնավիրուսից ավելի լավ, քան դիմակները
- ԱՄՆ-ում մեկ օրում COVID-19-ից մահացել է ավելի քան 1500 մարդ. Gazeta.ru
- ԱՀԿ-ն հայտարարել է Եվրոպայում կորոնավիրուսի տարածման տեմպերի դանդաղելու մասին
- ԱՀԿ ղեկավարը՝ Թրամփին. Ավելի շատ դիակներ կլինեն, եթե քաղաքականացնեք կորոնավիրուսային ճգնաժամը
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան