«Ախթալա ԼՀԿ»-ն բարձրացնում է պոչամբարի ափին գտնվող պատվարը, ինչին դեմ են բնակիչները
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Մեծ Այրում գյուղի բնակիչները հայտնում են, որ այս պահին Մեծ Այրում գյուղում «Ախթալա ԼՀԿ» ընկերությունը բարձրացնում է պոչամբարի ափին գտնվող վըշկեն։ Համայնքի բնակիչները խոսքով դա իրականացվում է պոչամբարի պատվարի բարձրացման նպատակով, ինչին բնակիչները կտրկանապաես դեմ են և այս պահին կանգնել են, որպեսզի կասեցնեն աշխատանքները։
Դրանից առաջ ընկերությունը խոստացել էր համայնքի բնակիչներին, որ այլևս պատվարի բարձրացում չի իրականացնելու, այլ սկսելու է պոչամբարի ռեկուլտիվացման գործընթացը»։
Քիչ առաջ նա գրել է. «Մեծ Այրումի բնակիչները հաղթեցին, պոչամբարի ափամերձ տարածքի վըշկայի բարձրացման աշխատանքները կասեցված են, տեխնիկան հեռանում»։
Հարակից հրապարակումներ`
- Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի հանքափորները դադարեցրել են գործադուլը
- Հաստատվել է Հայաստանի հյուսիսում շրջակա միջավայրի թունավոր նյութերով աղտոտումը
- Ախթալայի հանքի պոչանքը լցվում է Դեբեդ գետը
- Պրահայի քիմիական ինստիտուտի փորձագետները նմուշառում են իրականացնում Ալավերդիում և Ախթալայում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան