Քաղաքական 12:30 13/04/2020 Հայաստան

«Այլընտրանքային նախագծեր խումբ».Ապրիլյան հաղթանակը և կերտվող պարտությունը

«Այլընտրանքային նախագծեր խումբ» -ն պատրաստել  ու տարածել է նոր հոդված. 

«Համաճարակային իրավիճակում, արտակարգ իրականության ֆոնին, երբ պետությունն ու քաղաքացին, թվում էր, իրենց բոլոր ուժերը կենտրոնացրել են հակաճգնաժամային միջոցառումների վրա, ետնաբեմում ընթանում են իրադարձություններ, մշակվում-ընդունվում են օրենքներ, հարուցվում են քրգործեր, կայանում են հանձնաժողովների նիստեր, որոնք երբեմն ոչ թե պարզապես անկարևոր են՝ հաշվի առնելով այս պահի իրավիճակը, այլև կարող են ուղիղ վնաս հասցնել երկրին՝ ավելի երկար հեռանկարում։ Այս շրջանում նմանատիպ ֆոնային գործունեություն է ծավալում ապրիլյան քառօրյայի մանրամասներն ուսումնասիրող հանձնաժողովը։ Քանի որ հանձնաժողովը չի նվազեցրել իր նախաձեռնողականությունը, ուրեմն կարելի է թերևս նախաձեռնող գտնվել ու փորձել հասկանալ, թե ինչու՛ է այս պահին այդքան հրատապ ու անհետաձգելի այս հանձնաժողովի գործունեությունը։

Ում է պետք հաղթանակը
Պետություններին և հասարակություններին հաղթանակներ են պետք՝ առաջ գնալու, զարգանալու, կայանալու համար։ Պարտված հասարակությունները մեծ հաջողությունների ունակ չեն։ Եթե չկան իրական հաղթանակներ, ապա դրանք հորինվում են և մատուցվում՝ ներկա ու գալիք սերունդներին։
Ապրիլյան պատերազմի առաջին ժամերից Ադրբեջանի իշխանություններն իրենց ժողովրդին «հաղթանակ» նվիրեցին։ Հրադադարի խախտման և ռազմական նման ծավալի գործողությունների խորքային նպատակներից մեկը հենց դա էր՝ Ադրբեջանին նվիրել հաղթանակ, փոխել հոգեբանությունը։

Ինչո՞ւ էր Ադրբեջանին պետք «կերտել հաղթանակ»
90- ականների արցախյան պատերազմից հետո ադրբեջանական  հասարակության մեջ խորը նստած է պարտվածի հոգեբանությունը։ Տեղի է ունեցել սերնդափոխություն, և այդ պարտության գենը փոխանցվել է։ Ադրբեջանի իշխանությունները 20 տարի փորձել են բոլոր հնարավոր և անհնար ճանապարհներով փոխել ժողովրդի հոգեբանությունը՝ 20 տարի տարվել է նպատակային քարոզարշավ՝ ֆիլմեր, գրքեր, պատմության նոր դասագրքեր, հայի ցուցադրական սպանություն և հերոսի կոչում, տասնյակներով կոչումներ և մեդալներ՝ իբր հերոսական հաղթանակների համար, ռազմական շքերթներ, դիվերսիաներ և այլն։ Արդյունք, բնականաբար, սա տվել է, չէր կարող չտալ, բայց՝ ոչ սպասված արդյունքը. մեծացել է հայատյացության մակարդակը, բայց պարտվածի հոգեբանությունը չի անցել, վախը մնացել է։ Ալիևի համար ապրիլյան պատերազմի ակնկալվող նպատակներից մեկը հենց դա էր՝ փոխել սեփական ժողովրդի հոգեբանությունը, հանել հայի հանդեպ խորը նստած վախը։ Մեկ բնակավայրի գրավումը պետք է ներկայացվեր խոշոր հաղթանակ։ Ալիևը շատ լավ հասկանում է. քանի դեռ  ժողովրդի մոտ այդ հոգեբանությունն է, որևէ հաջողություն Արցախի հարցում հնարավոր չի լինի ունենալ։ Պարտվողի հոգեբանությամբ պատերազմ դեռևս ոչ ոք չի շահել։ 2016-ի ապրիլի առաջին ժամերից հաղթանակ կերտելու և հոգեբանություն փոխելու նպատակով  դրված հսկայական ռեսուրսները չտվեցին սպասված արդյունքը։ Կա երկու հիմնական պատճառ. ա/զոհերի և վիրավորների հսկայական քանակը, որն ունեցավ Ադրբեջանը բ/տեղեկատվության անկախ աղբյուրների գոյությունը։ Ավելի պարզ՝ ադրբեջանական կորուստներն այնքան շատ էին, որ իրենց ներսում հնարավոր չէր թաքցնել, նույնիսկ եթե պետական մեդիան դրա մասին արգելում էր խոսել, ինտերնետն էլ Ադրբեջանի հասարակությանը թույլ տվեց ինքնուրույն տեղականալ, որ քաղաքներն ու գյուղերը գրավված չեն, որ հայկական բանակն իր տեղում է։

«Կերտվող պարտություն»
Սեփական ժողովուրդների համար չեղած հաղթանակ հորինելը տեղավորվում է պետական քաղաքականության նորմերում։ 2008-ի ռուս-վրացական պատերազմի օրերին, երբ բառիս բուն իմաստով ժամերի ընթացքում վրացական բանակը ջախջախված էր, և քննարկվում էր՝ ռուսները Թբիլիսի կմտնեն, թե ոչ, ինտերնետի անջատված լինելու պայմաններում պետական քարոզչությունը և անձամբ նախագահ Սահակաշվիլին համոզում էին, որ իրենք հաղթել են։ Հաղթանակի փսիխոզն այն աստիճան էր, որ Թբիլիսիում և այլ խոշոր բնակավայրերում մարդիկ փողոց էին թափվել՝ նշելու հաղթանակը։ Նման օրինակներ կարելի է շատ բերել։ Ի դեպ, ռուսական բանակի գործողությունների արդյունքում վրացական բանակը, ըստ պաշտոնական հաղորդագրության, ունեցել է 146 զոհ։ 2016-ին հայկական բանակի հակահարվածի արդյունքում  ադրբեջանական բանակի կորուստները առնվազն 5 անգամ ավելի են։

Փոխարենը գործականում անհնար է գտնել հակառակ օրինակը՝ հասարակության համոզել, ժողովրդի մեջ սերմանել, որ մենք պարտվել ենք։ Կերտել պարտություն և համառորեն տանել այդ գիծը. 2016 –ից մինչ այսօր Հայաստանում 5-րդ շարասյունը լծված է այս գործին՝ Հայաստանի համար և ժողովրդի համար կերտել պարտություն։ Համոզել, որ մենք պարտվել ենք, համոզել, որ ստրատեգիական կորուստներ ունենք, համոզել, որ մենք հրադադար ենք խնդրել...  
Ադրբեջանը չկարողացավ իր ժողովրդին համոզել, որ իրենք հաղթել են,  փոխարենը՝ Հայաստանում հստակ ուժեր փորձում են համոզել, որ պարտվել ենք։

Սա չի արվում անցյալի համար, սա չի արվում 2016-ի ապրիլի համար։ Այս հրեշավոր տենդենցին պետք է նայել բացառապես ապագայի տեսանկյունից։ Այն պահին, երբ Ադրբեջանի ժողովուրդը հավատաց, որ հաղթել է, հաղթահարեց իր միջի վախը, նա կդառնա չափազանց վտանգավոր և պատերազմի ունակ։ Առ այս պահը դա իրենց չի հաջողվում։ Ապրիլը չտվեց այդ հնարավորությունը։ Այն պահին, երբ հայ ժողովրդի մոտ մտնի պարտության հոգեբանությունը, երբ 90-ականների հաղթանակի գնով  ձեռք բերված՝ հակառակորդի նկատմամբ դուխի, հաղթածի հոգեբանական կարգավիճակը փոխվեց, մենք կկանգնենք լուրջ պատերազմի, լուրջ վտանգների առաջ։
Ազգային անվտանգության տեսակետից՝ շատ կարևոր է արագ հասկանալ, թե ովքեր են հայկական «պարտության» կերտողները, և նրանց շուրջ ստեղծել սոցիալական դիստանցիա։ Նրանց մեկուսացումը, նրանց գետտոյացումը պետք է լինի բնական և տեսանելի։

2019-ի փետրվարի 14-ին «Կարնեգի» հիմնադրամը հրապարակել էր Ռեյ Սալվատորե Ջեննինգսի՝ «Վերանայելով ԱՄՆ աջակցությունը Հայաստանի հետհեղափոխական բարեփոխումներին» վերնագրով հոդվածը․ հայտնի է, որ Կարնեգիի հիմնադրամը ԱՄՆ-ում և աշխարհում հայտնի ուղեղային կենտրոններից մեկն է, որը մեծ ազդեցություն ունի քաղաքական գործընթացների և մի շարք երկրներում որոշումների կայացման գործընթացների վրա։ Այդ հիմնադրամի տարբեր կենտրոնները, որոնք սփռված են աշխարհի տարբեր մայրաքաղաքներում, իրենց վերլուծություններում հաճախ անդրադառնում են մի շարք երկրների ներքաղաքական զարգացումներին, որոնք հաճախ կրում են մատուցվող օրակարգի տեսք։

Ռեյ Սալվատորե Ջեննինգսն իր՝ բավականին մանրակրկիտ կազմված վերլուծության մեջ հնչեցնում է առաջարկներ, գաղափարներ, որոնք ժամանակի ընթացքում դարձել և դառնում են Հայաստանի ներքին օրակարգը։ Դրանք և՛ գործողությունների ուղեցույց են, և՛ կարևոր խնդիրների վերաբերյալ տեսլական։ Այստեղ մի առանձին գլուխ նվիրված է  Ղարաբաղի խնդրին։ Հեղինակն անթաքույց կարևորում է Հայաստանի՝ ճկուն /նույնն է թե՝ զիջող/ լինելու անհրաժեշտությունը։
Չշեղվելու համար բուն թեմայից՝ ուղղակի մի մեջբերում.
«Տարածաշրջանի (ԼՂ) ուժային ներկայացուցիչները (siloviki), կամ անվտանգության ինթեբլիշմենթի անդամները կարող են մոտ ապագայում հեռացվել կամ բախվել կոռուպցիոն մեղադրանքների հետ։ Տարածաշրջանում  Փաշինյանի փոխատեղումները կարող են արձանագրել  ապագա բանակցություններում առավել ճկուն լինելու նրա մտադրությունները»։

Պարտության կերտումը, պետությանը և նրա ժողովրդին սեփական ուժերի հանդեպ անվստահություն ներշնչելը, հաղթողից դեպի պարտվող  հոգեբանության փոփոխությունը բարդ գործ է, այն մեկ կամ երկու քայլով չի լինում․ դա շարունակական քայլերի համակարգ է. բանտում գտնվող նախագահ /հաղթած/, դատվող գեներալներ /հաղթած/, ընդ որում՝ ոչ շարքային գեներալներ, այլ՝ համակարգաստեղծ՝ բանակ ստեղծած, ԱԺ ապրիլյան քննիչ հանձնաժողովի ստեղծում, ապատեղեկատվության անդադար տարածում, 5-րդ շարասյան ակտիվացում և այլն։ Այս փաթեթն ամբողջությամբ ընթացքի մեջ է, և այդ ցանկում ամենանշանակալին մնում է հարևան երկրի համար ամենախորհրդանշական պահը՝ իրենց հանդեպ հաղթանակ տարած, երկու սերունդ Ալիևներին վախ և պարտություն պարտադրած նախագահին բանտում պահելը։

Տրամաբանորեն՝ «Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով» պետք է  ստեղծեր Ադրբեջանը՝ քննելու համար օպերացիայի տապալման պատճառները, մեղավորներին, աննախադեպ թվով զոհերի մեղավորներին, մեծ թվով բնակավայրեր բառացիորեն առանց պաշտպանության թողնելը, ամենաէլիտար ստորաբաժանման ջախջախման փաստը և այլն։

Հայաստանում պետք է լիներ զուտ մասնագիտական, խիստ քննություն՝ հետևություններ անելու, սեփական ուժեղ կողմերը և ի հայտ եկած թույլ կողմերն արձանագրելու, հակառակորդի ուժեղ և թույլ կողմերը հասկանալու, անհրաժեշտ հետևություններ անելու և գործնականում  կյանքի կոչելու համար։ Եվ դա արվել է՝ բարձր պրոֆեսիոնալ զինվորականների, մասնագետների կողմից։
Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովն իր ձևաչափով չի կարող ունենալ պետության և բանակի համար որևէ գործնական արդյունք։ Իսկ վնաս՝ այո, այդ թվում՝ երկարատև ազդեցության։ Արվե՞լ է, արդյոք, հետազոտություն, թե զինվորականության վրա ի՛նչ ազդեցություն է թողել այդ հանձնաժողովի գոյության իսկ փաստը։ Ի՞նչն ենք քննում. թե ինչո՞ւ չենք պարտվել, ինչու՞ ճակատի գիծը չճեղքվեց, ինչու՞ խուճապ չառաջացավ, ինչպե՞ս Արցախում մեկ օրում գրեթե 100% մոբիլիզացիա եղավ, ինչո՞ւ Հայաստանում մեկ օրում հազարավոր կամավորներ շտապեցին և ինչո՞ւ էր այդ թիվը աճում։ Գուցե վերջում այդ հանձնաժողովի աշխատանքների արդյունքների մի օրինակ տրամադրենք Ադրբեջանի՞ն։  

Վերջին օրերին հանձնաժողովի աշխատանքներին փորձ է արվում հնչեղություն ներարկել՝ Սերժ Սարգսյանին հրավիրելով։ Մեկ լրատվական օր գուցե ապահովի, բայց իմաստ՝ թերևս ոչ։
Ս. Սարգսյանը իր պատասխանների և հակափաստարկների համակարգը կարող է կառուցել մեկ հանգամանքի վրա։ Չորս օր տևած պատերազմին հաջորդել է բավականին լուրջ և ավելի երկարատև պատերազմ՝ դիվանագիտական դաշտում։ Անկհայտ է, որ հաղթած կողմը պետք է հանդես գար հաղթածի դիրքերից, պարտվածը՝ պարտվածի։ Սա միջպետական հարաբերությունների պարզագույն ճշմարտություն է։ Ապրիլյան պատերազմից հետո եղել են ենթադրաբար շատ ծանր բանակցություններ, որոնց արդյունքում Հայաստանի կողմից որևէ զիջում արձանագրված չէ, իսկ Ադրբեջանը  ստիպված է եղել համաձայնել շփման գծում միջադեպերի հետաքննության և Կասպրչիկի խմբի ընդլայնման գաղափարներին։ Ս. Պետերբուրգի և Վիեննայի համաձայնությունները հետագայում մշտապես տեղ էին գտնում համանախագահների հայտարարություններում։ Արդյո՞ք պարտված կողմը կարող էր նման արդյունքի հասնել։ Բայց սա այն հարցն է, որը պետք է տրվի հանձնաժողովի անդամներին և ոչ՝ հակառակը։
Կենսունակ պետությունները միշտ պատրաստվում են ապագա հնարավոր պատերազմին։ Այս առումով նախկին նախագահ Սարգսյանը մի քանի անգամ նշել է, որ հարևան երկրում չէին ցանկանում լայնածավալ պատերազմ, քանի որ շատ լավ գիտեին, որ ինքն աչք չէր թարթելու՝ հարկ եղած դեպքում հեռահար սպառազինություն կիրառելու։

Հետսարգսյանական իշխանությունը սա կարող էր դարձնել հնարավոր պատերազմի հայկական նշաձողը, այդ թվում՝ տարանջատվելով, հղում անելով նախկիններին։ Դա կօգներ իրենց՝ ապագա բանակցություններում ավելի պինդ լինելու։ Հայաստանյան այս և հաջորդ իշխանությունների համար, հակառակորդի, միջազգային հանրության համար այս ձևակերպմամբ սահմանվել է հնարավոր պատերազմի նոր խաղի կանոն. Ստեփանակերտի վրա 250 տանկով գնալու մյուս փորձերի դեպքում, Ադրբեջանում խոշոր ենթակառուցվածքները և կարևորագույն օբյեկտները, պետության ողնաշարը կազմաքանդվելու են. սա է այս ձևակերպման իմաստը։ Նման ձևակերպումներից պետք է կարողանալ օգտվել, այդ թվում՝ նոր պատերազմ թույլ չտալու համար։ Ի դեպ, ժամանակակից հեռահար զենքի օգտագործման հրամանը  չափազանց բարդ և պատասխանատու խնդիր է։ Այն պետք է կայացվի ոչ շուտ, ոչ ուշ՝ միայն ու միայն ճիշտ պահին։ Իսկ աչք չթարթելու երաշխիք ոչ բոլորն են, որ կարող են տալ։

Աշխարհում ստեղծված նոր իրավիճակը ստիպում է բոլորին վերանայել շատ հարցեր։ Հաղթելու են այն պետությունները, որոնք ունեն ներքին սոլիդարության ավելի մեծ ռեսուրս։ Հայաստանում հասունացել է ներքին թշնամանքի,  այն սնող պատճառների և մեխանիզմների մորատորիումի հրամայականը՝ հետագա կազմաքանդման պատրաստակամությամբ։ Ուշադիր է պետք լինել նման ցանկացած առաջարկի»։ 


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:02
Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ազգային աղոթքի նախաճաշին». Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջի գրառմամբ հայտնում է. «Փետրվարի սկզբին նախատեսվում է Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
21:51
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է բանակցություններ վարել կարգավորման շուրջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ հակամարտությունը լուծելու բանակցությունների և համաձայնության։...
Աղբյուր` Panorama.am
21:28
Խոշոր ավտովթարի ժամանակ «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը
 Հունվարի 23-ին, ժամը 18:20-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի Երևանյան փողոցում դեռևս անհայտ...
Աղբյուր` Panorama.am
21:11
2025 թվականի փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելիս վճարման համակարգը դառնում է ավելի հարմար. Տիգրան Ավինյան
Երևանի քաղասքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում իրազեկող տեսանյութ է հրապարակել և գրել. «Սիրելի՛ քաղաքացիներ, 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
21:01
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը ներառվել է «Օսկար»-ի հավակնորդների ցանկում
Հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի, Վաչե Թովմասյանի մասնակցությամբ  ամերիկացի հայտնի ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora»  ֆիլմը...
Աղբյուր` Panorama.am
20:59
Ուրախ եմ, որ ստացվեց հաղթել․ միջազգային գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյան
Ինձ համար շատ լավ սկսվեց առաջնությունը:Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց միջազգային գրոսմայստեր, Հայաստանի եռակի չեմպիոն Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
20:41
Սոցիալական ցանցերում խոսքի ազատության սահմանափակումն ավելի շատ վնաս կհասցնի մեր հասարակություններին․ Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ
 Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների...
Աղբյուր` Panorama.am
20:24
Թուրքիայի հետ բանակցությունները դեռևս զգալի արդյունքներ չեն տվել․ Միրզոյան
Ելույթով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նա հավաստիացրել է, որ մեր երկիրը հանձն է առել փնտրելու նոր...
Աղբյուր` Panorama.am
20:15
Վաճառված է. ԱՄՆ-ն օտարել է Խաչատրյանների բռնագանձված առանձնատունը
«Հետքը» գրում է․ «Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատունը, ի վերջո, վաճառվեց: Ամերիկյան...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հուսով ենք ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր․ Լատվիայի Սայեմայի խոսնակ
 Մեծ հաճույք է այցելել Հայաստան և տեսնել Հայաստանի հյուրընկալությունը։ Այս մասին  ՀՀ ԱԺ նախագահի և Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների...
Աղբյուր` Panorama.am
19:44
Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներին վերաբերող հարցը հետաքրքիր առաջարկություն է, կներկայացնեմ Շվեդիայում․ Շվեդիայի Ռիկսդագի փոխխոսնակ
«Շվեդիայում մշտապես մտահոգված ենք, երբ երկրների ղեկավարները այլ երներների ղեկավարներին բուլինգի են ենթարկում։ Շվեդիայում  կարծում են,...
Աղբյուր` Panorama.am
19:15
ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա բոլոր աջակցության ծրագրերի 90 օրով սառեցումը վերաբերում է նաև Հայաստանին․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «ԱՄՆ նախագահ Տրամփն իր առաջին իսկ պաշտոնավարման օրը բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
19:03
Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության զարգացման հնարավորությունները
Նիկոլ Փաշինյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի հետ։Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:52
Առողջապահության ոլորտը տվել են երեխաների, նրանք էլ ռուբիկ/կուբիկ են խաղում․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Պետական պատվերով բուժումը սկսվե՞լ է...
Աղբյուր` Panorama.am
18:40
Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման
Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ «Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման Տավուշի մարզպետարանի...
Աղբյուր` Panorama.am
18:27
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը կոշիկի մեջ թաքցրել էր թմրամիջոց
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնում ստացվել էին տեղեկություններ այն...
Աղբյուր` Panorama.am
18:15
Խոսքը միայն հայերի մասին չէ. սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան
Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը The Armenian Report-ի հետ բացառիկ հարցազրույցում  իր պաշտպանյալին և ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Սիրիայի նոր իշխանությունները չեն բացառել քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունները
Սիրիայի նոր ղեկավարության կողմից պաշտպանության նախարար նշանակված Աբու Քասրան չի բացառել Թուրքիայի հետ համակարգման միջոցով ռազմական...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կոլաբորացիոնիստ լինելը ձեր ընտրությունն է. Լիլիթ Գալստյան
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
17:55
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ. Ռուբինյան
«Հայաստան-Թուրքիա  կարգավորման գործընթացը փակուղու մեջ չէ, բայց փաստ է, որ մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ»,-...
Աղբյուր` Panorama.am
17:44
Դեպի ԵՄ ապրանքների արտահանումը մաքսատուրքից ազատելու որոշումը քաղաքական քայլ է. Աղասի Թավադյան
Կառավարությունը վերջին նիստում ընդունեց ծրագիր, որով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը այն ընկերություններին, որոնք արտահանում են ԵՄ 27 երկրներ...
Աղբյուր` Panorama.am
17:26
Կոյուղաջրերը լցվում են շենքի նկուղ, «Վեոլիա ջուր»-ը՝ թաղապետարանի վրա է գցում խնդրի լուծումը, թաղապետարանը՝ Վեոլիա ջրի
Հակահիգիենիկ ու սարսափելի վիճակ է ստեղծվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկ փողոցի 77 հասցեի շենքի առաջին մուտքում։ Արդեն երկու շաբաթ...
Աղբյուր` Panorama.am
17:22
Արման Ծառուկյան. Մախաչևի հետ մենամարտից առաջ մեջքիս ցավից չէի կարողանում շարժվել
Խառը մենամարտերի (MMA) մարտիկ Արման Ծառուկյանը, ով հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, Jaxxon Podcast-ին տված հարցազրույցում ասել է, որ ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Երևանում մրգի կրպակից գողություն են կատարել, ապա հրկիզել այն
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։ ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
Երևան քաղաքում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 23-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 24-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ադրբեջանին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի. Սիմոնյան
«Չնայած անվտանգության մարտահրավերներին՝ Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան
Կրկին հրապարակավ ասում եմ, որ ԴՈՒՔ ՍՈՒՏԱՍԱՆ ԵՔ ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ...
Աղբյուր` Panorama.am
16:05
ՀՀ կառավարությունը ոչինչ չի անում գերիների վերադարձի համար. Ակցիա՝ օտարերկրյա պատվիրակությունների ուշադրությունը գրավելու համար
Հայաստաում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների...
Աղբյուր` Panorama.am
15:57
Դատավոր Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել
Մարդու Իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։ Գործը վերաբերում էր 2023 թվականի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}