«Արմենիա»-ի փոխտնօրեն. Տոմսերի վերադարձը վերջնականապես ծնկի կբերի հայկական փոխադրողներին
«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը գրում է.
«Ինչպես արդեն տեղյակ եք IATA-ն ստեղծված իրավիճակում տոմսերի վերադարձը վաուչերներով փոխարինելը ճանաչել է օրինական գործընթաց և հորդորել կառավարություններին նույն քաղաքականությունը վարել, ուստի հուսով ենք, որ մեր կառավարությունը նույնպես կհետևի այս հորդորին և վաուչերները, որոնք տրամադրվում են այն ուղևորներին, որոնք չեն օգտագործել իրենց ավիատոմսը պանդեմիայի հետևանքով, օրինական ուժ կստանան:
Հակառակ դեպքում տոմսերի վերադարձները, իսկ խոսքը գնում է միլիոնավոր դոլարների մասին, վերջնականապես ծնկի կբերեն հայկական փոխադրողներին:
Ի դեպ նույն քաղականությունը որդեգրում է արդեն ՌԴ-ն, որտեղ ավիափոխադրողները անհամեմատ կայուն ֆինանսական վիճակում են և տարիներ շարունակ ստանում են իրենց կառավարությունից դոտացիաներ»։