Արտակարգ դրությունը երկրաձգվեց. Չեղարկվեցին ԶԼՄ սահմանափակումներն
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը հստակ սահմանում է, որ այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրություն պահպանելու համար, շարունակում են պահպանվել, կառավարությունն իրավունք ունի երկարաձգել արտակաչգ դրության ժամկետը»,-գործադիրի արտահերթ նիստում արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ հարցը զեկուցող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց որոշման իրավաչափությունը։
Նա ընդգծեց, որ իրավական առումով որևէ խնդիր չկա։
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է ապրիլի 14-ի ժամը 17։00-ին ավարտվող արտակարգ դրությունը երկարաձգել մինչև մայիսի 14-ը ժամը 17։00-ն։
Բադասյանը մանրամասնեց, առաջարկում են ուժը կորցրած ճանաչել նախորդ որոշման 7-րդ գլուխը, որը վերաբերում է զանգվածային լրատվամիջոցների սահմանափակումներին՝ համաճարակի վերաբերյալ տեղեկություններ տարածելիս։
«Եթե հետագայում մոնիտորինգը ցույց կտա, որ ֆեյքային նորությունները լայն տարածում կստանան, մենք կառավարության որոշմամբ կարող ենք վերադառնալ ու կիրառել նույն սահմանափակումները»,-ասաց նա։
Բադասյանի խոսքով, հաջորդ փոփոխությունը վերաբերում է հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը, արտակարգ դրության ժամանակ կայանատեղիների համար չվճարման, ՃՈ կողմից արձանագրված իրավախախտումների վարույթներով չի կիրառվի արգելանք։ Արտակարգ դրության ավարտից հետո արգելանքները սովորական կարգով կիրառման ենթակա կլինեն։
Փաշինյանն էլ ավելացրեց, պետք է արձանագրել, որ համաճարակային թվերի առումով անկառավարելի իրավիճակ չունենք։
«Մենք բոլորս, և հանրությունը պետք է արձանագրի, որ տնտեսական գործունեության շրջանակաը պարետատան որոշմամբ ընդլայնվել է, սա արվել է մի քանի նկատռառումներով, նախ տնտեսական կյանքը չմռեցնբելու, և սոցիալական իրավիճակը էլ ավելի չբարդացնելու համար։ Բայց մենք հասկանում ենք, որ սա բերելու է այն բանին, որ թվերը էլի սկսելու են աճել, եթե քաղաքացիները չպահպանեն կանոնները»,-ասաց Փաշինյանը։
Նա նկատեց, արտակարգ դրության իրավիճակը պետք է պահպանվի, որպեսզի պարետատունը հնարավորություն ունենա օպերատիվ արձագանքի իրավիճակին։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան