Արցախում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 103 հազար 637
Արցախի Հանրապետության ոստիկանության` 2020 թվականի ապրիլի 13-ի տվյալների համաձայն, Արցախի Հանրապետությունում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 103 հազար 637:
Ինչպես հաղորդում են Արցախի ոստիկանությունից, նրանցից 832-ն ընտրություններին կմասնակցի Երևան քաղաքում ձևավորված ընտրական տեղամասում, իսկ 1270-ը՝ ընդգրկված է լրացուցիչ ցուցակներում:
Ընդհանուր առմամբ` կազմավորվել է 282 ընտրատեղամաս, որոնցից մեկը` Երևան քաղաքում:
Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 14-ին։ Արցախի նախագահի թեկնածուներից առավելագույն ձայներ են հավաքել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը և Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, ովքեր և անցել են երկրորդ փուլ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան