Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի հաստատված դեպքը հերքվել է
Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի առաջին հաստատված դեպքը հերքվել է. հիվանդին երկրորդ անգամ թեստավորել են, և արդյունքը բացասական է եղել։
Աստղաձոր համայնքի ղեկավար Ռոբերտ Խաչատրյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ երկրորդ թեստի արդյունքը բացասական է եղել, և մարզում այս պահին կորոնավիրուսի հաստատված դեպք չկա։
Մարզպետարանից հրաժարվեցին մեկնաբանել ինֆորմացիան՝ խնդրելով հետևել պաշտոնական լրահոսին։ Միևնույն ժամանակ վարչապետի և պարետատան մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը խնդրեց մարզպետարանից ճշտել ինֆորմացիան։
Մարտունու ԲԿ տնօրեն Անդրանիկ Հարությունյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց բանավոր կերպով հայտնել են լավ լուրը, սակայն գրավոր տարբերակով՝ դեռ ոչ։
Մեր հարցին, թե ինչը կարող է ստիպել հիվանդության հաստատման երրորդ օրվա ընթացքում կրկնակի թեստ անել, Հարությունյանը պատասխանեց՝ ախտանիշների բացակայությունը.
«Երբ հիվանդի մոտ ախտանիշներ չկան, կրկին թեստ են անում։ Սա երևի այդպիսի դեպք է եղել»։
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտարարեց մարզում կորոնավիրուսի առաջին հաստատված դեպքի մասին։ Հիվանդը, ով 8 օր պառկած է եղել Մարտունու ԲԿ-ում, հինգ օր բուժվել է անամեզի համար, ապա նրա ջերմությունը բարձրացել է։ Հիվանդանոցում գտնվելու ութերորդ օրը կնոջը տեղափոխել են «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ նրա մոտ կորոնավիրուս է հաստատվել։
Վարակված լինելու մեջ կասկածվում էին նաև հիվանդին բուժող բժիշկն ու բուժքույրը, նրանց թեստավորել էին, սակայն թեստերի պատասխանները բացասական էին եղել։ Մեզ հետ զրույցում Մարտունու ԲԿ տնօրեն Ադրանիկ Հարությունյանն էլ վստահեցրել էր, որ հիվանդի հետ շփման շրջանակը պարզվել է և բացի թեստավորված երկու բուժաշխատողներից, վեցն էլ մեկուսացվել են։
Հարակից հրապարակումներ`
- Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակվածին բուժող բժիշկների մոտ COVID-19 չի հայտնավերվել
- Գեղարքունիքի մարզում հաստատվեց կորոնավիրուսի առաջին դեպքը (լրացված)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան