Դեսպանատուն. Համընդհանուր ջանքերով հնարավոր դարձավ ապահովել 201 քաղաքացու անվճար մեկնումը հայրենիք
Մոսկվա-Երևան երրորդ չարտերային թռիչքով Հայաստան է վերադարձել 230 քաղաքացի։ Այս մասին հայտնում են Ռուսաստանում Հայաստանի դեսպանատնից ու մանրամասնում, որ համընդհանուր ջանքերով հնարավոր դարձավ ապահովել 201 քաղաքացու անվճար մեկնումը հայրենիք։
Չարտերային թռիքչն իրականացվել է «Red Wings» ավիաընկերության օդանավով «Դոմոդեդովո» օդանավակայանից։
Օդանավով Հայաստան են տեղափոփվել նաև ռուսական կողմից ՀՀ Առողջապահության նախարարությանը փոխանցված կորոնավիրուսի ախտորոշման թեստերը, այլ երկրներից Մոսկվա տարանցման ճանապարհով բերված ռեագետներն ու տարբեր անհրաժեշտ պարագաներ։
«Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում «Հայաստան» համահայկական հիմնադրամին («Տաշիր» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ) մոտ 60 քաղաքացու՝ հայրենիք անվճար վերադարձի ապահովման հարցում ցուցաբերած աջակցության համար։
Միևնույն ժամանակ նշենք, որ Հայաստան մեկնել ցանկացող, բայց նշյալ չվերթով մեկնել չկարողացած 8 քաղաքացի օդանավակայանից տեղափոխվել է «Նոյ» հյուրանոց, իսկ 30 քաղաքացի՝ Պոդոլսկում գնտվող ժամանակավոր կացարան»,-ասված է դեսպանատան հայտարարության մեջ։
Ավելի վաղ դեսպանությունից հայտնել էին, որ օդանավակայանում Հայաստան վերադարձող քաղաքացիներին դիմավորել են Զատկի տոնի քաղցրավենիքներով։