Իսպանիան այսօրվանից թույլ է տալիս մասնակի վերադառնալ աշխատանքի
Այսօրվանից Իսպանիան որոշ աշխատակիցների թույլ տվեց վերադառնալ աշխատանքի գործարաններ, գրասենյակներ և շինհրապարակներ՝ որպես կորոնավիրուսային համաճարակի պայմաններում սահմանափակումների թեթևացում «ոչ էական» արդյունաբերություններում: «Ոչ էական» համարվող հատվածներում սահմանափակումները դրվել էին մարտի 30-ին։ Այս մասին գրում է Euronews-ը։
Այս քայլը կատարվում է այն ժամանակ, երբ Իսպանիան հայտնում է զոհերի ավելի քաջալերող թվերի մասին և զգուշավոր լավատեսության պայմաններում, որ համաճարակը կարող է հասնում է իր գագաթնակետին:
Սահմանափակումները վերացնելու քայլը վերաբերում է այն ընկերություններին և գործարաններին, որոնց աշխատակիցները մեծ մասամբ չեն կարողանում տանից իրականացնել իրենց աշխատանքը:
Մյուս դեպքերում Իսպանիայում արգելափոկումը շարունակվում է, մանրածախ առևտրի խանութները, բարերը և ռեստորանները բոլորը մնում են փակ, բացի նրանցից, որոնք առաջարկում են առաքում:
Երկուշաբթի Իսպանիան երեք շաբաթվա ընթացքում հաղորդել է կորոնավիրուսի նվազագույն ցուցանիշը՝ 517 մահ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան