Պատրաստվելով կորոնավիրուսին՝ Կոնգոն հաստատում է էբոլայի նոր դեպքը
Ընդամենը երեք օր առաջ, երբ Կոնգոն կհայտարարեր Էբոլայի բռնկման ավարտը, երկրում հաստատվել է վիրուսի նոր դեպք: Այս մասին գրում է Euronews-ը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ասում է, որ նոր դեպքը հաստատվել է Բենի քաղաքում, համայնք, որը եղել է պատմության մեջ երկրորդ մահացու բռնկման էպիկենտրոնը:
ԱՀԿ-ի Աֆրիկայի տարածաշրջանային տնօրեն դոկտոր Մաթշիդիսո Մոեթին ասել է, որ «տխուր է» լսել նոր դեպքի մասին, հավելելով, որ ԱՀԿ-ն շարունակում է աշխատել երկրի առողջապահության նախարարության հետ՝ Էբոլային վերջ տալու համար:
Նշվում է, որ սպասվում են ավելի շատ դեպքեր։ Էբոլայի բռնկումը ավելի քան 2,260 մարդու կյանք է խլել:
Երկիրը հույս ուներ դադարեցնել առողջապահական արտակարգ դրությունը՝ պատրաստվելով նոր վարակի՝ կորոնավիրուսի ժամանմանը։
«Գուցե դա է մեր դասը COVID-19- ի համար. ելքի ռազմավարություն գոյություն չունի, քանի դեռ չեք վերահսկում իրավիճակը», - ասել է ԱՀԿ արտակարգ իրավիճակների ղեկավար Մայք Ռայանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան