Հասարակություն 18:54 13/04/2020 Հայաստան

ՄԻՊ. ՀՀ-ում դեռևս կան այնպիսի համայնքներ, որտեղ առհասարակ չի գործում հասարակական տրանսպորտ

Հայաստանում դեռևս կան այնպիսի համայնքներ, որտեղ առհասարակ չի գործում հասարակական տրանսպորտ, ինչն անթույլատրելի է։ Մարզային և մայրաքաղաք Երևանի տրանսպորտային խնդիրները ներկայացված են Մարդու Իրավունքների Պաշտպանի անցած շաբաթ ներկայացրած 2019 տարեկան հաղորդման մեջ։

ՄԻՊ զեկույցի համաձայն, օրինակ, Շիրակի մարզի  Բարձրաշեն համայնքում բացակայում է հասարակական տրանսպորտը: Տրանսպորտի բացակայության պատճառով շատ համայնքների բնակիչներ մեծ դժվարությամբ են հասնում անգամ մարզկենտրոններ:

«Հասարակական տրանսպորտի բացակայության մասին խոսվում է բազմիցս և պետք է հստակորեն փաստել, որ տրանսպորտի բացակայությունը իրական խոչընդոտ է ստեղծում այնպիսի իրավունքների իրացման համար, ինչպիսիք են՝ կրթության կամ առողջության պահպանման իրավունքները»,- նշված է զեկույցում։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ստացվել են տվյալներ, որ 2019 թվականի ընթացքում իրականացվել են քայլեր ոլորտում առկա բացերը և խնդիրները հնարավորինս շտկելու ուղղությամբ: Մասնավորապես, ըստ նախարարության՝ նոր երթուղիներ են ավելացվել Կոտայքի մարզում՝ երկու բնակավայր ապահովվել է հասարակական տրանսպորտային կապով, իսկ Տավուշի մարզի Բերդ համայնքում գործարկվել է 6 նոր երթուղի: Մինչդեռ, այլ մարզերում նոր երթուղիներ չեն ավելացել:

Ինչ վերաբերում է Երևան քաղաքի հանրային ուղևորատար տրանսպորտի սպասարկմանը, նշվում է, որ  ընդհանուր որակի անբավարարության խնդիրները 2019 թվականին ևս շարունակում են արդիական մնալ:

Ինչպես նախորդ տարի, այնպես էլ ընթացիկ տարում նշված համակարգային խնդրի կարգավորման ուղղությամբ ձեռնարկված միջոցների կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը պարզաբանել է, որ Երևան քաղաքի հասարակական ուղևորատար  տրանսպորտի բարեփոխումների ամբողջ ծրագիրը (դրա շրջանակներում նոր երթուղային ցանցի ներդրման աշխատանքները) նախատեսվում է իրականացնել 2-4 տարվա ընթացքում:
Ինչպես նախորդ տարիների, այնպես էլ 2019 թվականի ընթացքում, քաղաքացիները բազմիցս արտահայտել են դժգոհություններ Երևանի հասարակական տրանսպորտի, հատկապես՝ ավտոբուսների ու միկրոավտոբուսների ոչ պատշաճ աշխատանքի վերաբերյալ։ շ

Այսպես, ընթացիկ տարում բողոքներով ներկայացվել է Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի հասարակական տրանսպորտի ոչ պատշաճ սպասարկման խնդիրը: Մասնավորապես, բողոքի համաձայն՝ Նուբարաշենում գործող միակ հասարակական տրանսպորտը 10 համարի ավտոբուսն է, որն առավոտյան ժամերին ծանրաբեռնված է լինում, ինչի պատճառով բոլորը չէ, որ կարողանում են օգտվել տրանսպորտից:

Ըստ բողոքի՝ բնակիչները բազմիցս դիմել են Երևանի քաղաքապետարան, սակայն խնդրին լուծում չի տրվել: Երևանի քաղաքապետարանից տեղեկացրել են, որ 2020 թվականից Երևան քաղաքում ներդրվելու է հասարակական տրանսպորտի նոր ցանց, որի շրջանակներում կկարգավորվի նաև Նուբարաշենի տրանսպորտի հարցը:

2019 թվականին ևս Պաշտպանի աշխատակազմ բողոքներ են ստացվել «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲ ընկերության կողմից մետրոյով երթևեկողների թվի աճին զուգընթաց ուղևորափոխադրումն անվտանգ կազմակերպելու համար շարժակազմի և վագոնների թվի ավելացման հարցի վերաբերյալ:

Ըստ բողոքի՝ Երևանի մետրոպոլիտենն առավոտյան (8.30-9.30 սահմաններում) և երեկոյան, ժամերին աշխատում է խիստ ծանրաբեռնված ռեժիմով, իսկ երեկոյան (18.40-19.30 սահմաններում) շուրջ 5-7 րոպե պարբերականությամբ: Ընդ որում՝ աշխատանքը սովորաբար կազմակերպվում է 2 վագոնով, իսկ խիստ հազվադեպ դեպքերում՝ 3 վագոնով: Երևանի քաղաքապետարանից ստացված պարզաբանման համաձայն՝ 2019 թվականին ևս Երևանի մետրոպոլիտենով երթևեկողների թվի աճին զուգընթաց ուղևորափոխադրումն առավել անվտանգ և հարմարավետ կազմակերպելու, ուղևորների սպասարկման վիճակը բարելավելու նպատակով մշտապես դիտարկվել է գնացքների երթևեկության չվացուցակը՝ այն դարձնելով ավել արդյունավետ:

Մասնավորապես, առավոտյան և երեկոյան ծանրաբեռնված ժամերին երթևեկության գրաֆիկների մեջ կատարվել են փոփոխություններ՝ գիծ է դուրս բերվել լրացուցիչ գնացք, որի արդյունքում փոքրացել են շարժման միջակայքերը:

2020 թվականին, կանխատեսելով մետրոպոլիտենով ուղևորափոխադրումների ծավալների հետագա աճ, վագոնների նորոգումից հետո նախատեսվում է ավելացնել դրանց թիվը չորսով:

Հաշվի առնելով այս ամենը, ըստ ՄԻՊ զեկույցի, անհրաժեշտ է

1. բարձրացնել հասարակական տրանսպորտի սպասարկման որակը՝ սահմանելով վերահսկողության մեխանիզմներ հանրային ուղևորատար տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների մատուցած ծառայությունների որակի նկատմամբ,
2. միջոցներ ձեռնարկել Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի (երթուղային ցանցի) բարեփոխման ծրագիրն առավել սեղմ ժամկետում իրականացնելու ուղղությամբ, 3. Երևան քաղաքում հասարակական տրանսպորտի նոր ցանցի ներդրման ընթացքում առաջին հերթին իրականացնել հասարակական տրանսպորտի ծառայություններն ապահովել այն վարչական շրջաններում, որտեղ առավել ակնառու է խնդրի կարգավորման անհրաժեշտությունը,
4. Երևանի մետրոպոլիտենով ուղևորահոսքի աճի մշտական դիտարկումների միջոցով ուղևորափոխադրումներն իրականացնել ուղևորահոսքի աճին զուգընթաց՝ ավելացնելով շարժակազմը և ընդլայնելով մետրոպոլիտենի ցանցը,
5. միջոցներ ձեռնարկել հանրապետության բոլոր մարզերում հասարակական տրանսպորտի ապահովման ուղղությամբ:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:35
Թբիլիսիում ցուցարարների հետ բախումներ են տեղի ունեցել
Թբիլիսիում, խորհրդարանի շենքի մոտ, որտեղ բողոքի ակցիա էր ընթանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, ծեծկռտուք է տեղի ունեցել...
Աղբյուր` Panorama.am
22:25
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը X-ի միկրոբլոգում հրապարակել է Իրանի Արևմտյան Ատրպատական (Ադրբեջան) նահանգի քարտեզը
Օլիվիե Դըկոտինյին հրապարակել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի միկրոբլոգում հրապարակել է Արևմտյան Ատրպատականի (Ադրբեջան) նահանգի...
Աղբյուր` Panorama.am
21:15
Թբիլիսիում կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխությանը նվիրված պաստառների վրա
Թբիլիսիում անհայտ անձինք կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխության 35-ամյակին նվիրված պաստառների վրա։...
Աղբյուր` Panorama.am
21:00
Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և նրա հետ քննարկել երկկողմ օրակարգի...
Աղբյուր` Panorama.am
20:41
ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Սիմոնյանը
Ալեն Սիմոնյանը Տելեգրանի իր ալիքում անդրադարձել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հնչեցրած մտահոգություններին,...
Աղբյուր` Panorama.am
20:30
Կանանց երթի մասնակիցները ճամպրուկներ են լցրել Իվանիշվիլու նստավայրի մոտ
Կիրակի օրը մեկնարկած կանանց երթը հասել է Վրաստանում իշխող կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նստավայր, որտեղ մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am
19:16
Դեսպանը ասել է, թե ինչպես է Թուրքիան օգնել Ուկրաինային
Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռազմանավերի անցման համար Բոսֆորի և Դարդանելի նեղուցների փակումը...
Աղբյուր` Panorama.am
19:02
Մայր Աթոռում կատարվել է Քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռից հայտնում են, որ այսօր կատարվել է Քահանայական ձեռնադրություն։ «Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն...
Աղբյուր` Panorama.am
18:55
Սարատովի մարզում կրակոցների հեղինակը հայազգի գործարար է, կա մեկ զոհ
Միջադեպը տեղի է ունեցել Սարատովի Պոբեդա փողոցի տարածքում։ Կայքի զրուցակցի խոսքով՝ երկու մեքենաների վարորդների միջև ճանապարհատրանսպորտային...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վրաստանի խորհրդարանի մոտ պատրաստվում է ընդդիմության հանրահավաքի հարթակ
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ կառուցվում է հարթակ՝ երեկոյան սպասվող ընդդիմության հանրահավաքի համար, որը համաձայն չէ խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
Գազալցակայաններից մեկից դեպի հիվանդանոց 33-ամյա տղամարդը ճանապարհին մահացել է
 Նոյեմբերի 24-ին, ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ֆրանսիայում Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը
Սյունիքի մարզպետարանիեց հայտնում են. «Ֆրանսիայում  կայացած «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան - Սյունիք բարեկամության օր»...
Աղբյուր` Panorama.am
16:18
Երկրում բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում, թե նռակով ավազակային գործողություն արածը չի կալանավորվել. Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը Թելեգրամում գրում է. Երկրում տիրող բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում,...
Աղբյուր` Panorama.am
16:05
Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքհաբ տեսանյութ է հրապարակոլ, որում ասվում է. «Հայաստանի ճակատագիրը միշտ փոխկապակցված է եղել...
Աղբյուր` Panorama.am
15:16
Երբ. Աննա Հակոբյանը խոսում է ինքնությունից ու գիտելիքից
Աննա Հակոբյանը գրում է. «Պարզվում է երեք սոցիալական էջերով միասին վերցրած մեկ ամսվա ընթացքում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ։...
Աղբյուր` Panorama.am
15:09
Առաջիկա շաբաթվա ընթացքում ինչքան կիջնի օդի ջերմաստիճանը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ն...
Աղբյուր` Panorama.am
14:26
Կա նախնական վարկած ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մահվան վերաբերյալ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետ Անդրեյ Վերանյանը...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ապագան հասավ Գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է. Ապագան հասավ գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ։...
Աղբյուր` Panorama.am
13:54
Խոշոր ավտովթարի ժամանակ վիրավորվել է Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցը
Նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան գյուղի վարչական...
Աղբյուր` Panorama.am
13:42
Օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ սպառազինության ձեռքբերման մասին ապատեղեկատվություն.ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևն ավելի մեծ հանցագործ է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևը ավելի մեծ հանցագործ է, ես կասեի ամենաիսկական ցեղասպան,...
Աղբյուր` Panorama.am
12:43
Վերին Լարսը բաց է, իսկ Հայաստանում կա փակ ճանապարհ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մարմինը
Նոյեմբերի 14-ին, ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի...
Աղբյուր` Panorama.am
10:37
Հնդկաստանում տղամարդը կենդանացել է դիակիզումից րոպեներ առաջ
Տղամարդը, որին բժիշկները մահացած են ճանաչել Հնդկաստանի Ջհունջհունու քաղաքի պետական ​​շրջանային հիվանդանոցում, դիակիզումից քիչ առաջ հանկարծակի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լալկել պաղ բերաններով վաճառասեղանին մեկնված սառած ձկների պես.Լևոն Ջավախյան
Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը գրում է. Ինչու են լռում. Մերուժան Տեր֊Գուլանյան, Գուրգեն Խանջյան, Խաչիկ Մանուկյան, Աշոտ Աղաբաբյան ,...
Աղբյուր` Panorama.am
22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}