«Մեդիա Պաշտպան». Դադարեցնում ենք պարետատան և լրատվականների ինտենսիվ մշտադիտարկումը
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը տեղեկացնում է՝ Կառավարության այն որոշումից հետո, որ արտակարգ իրավիճակը երկարացնելիս, լրատվամիջոցների նկատմամբ արգելքները վերացվում են, մենք դադարեցնում ենք պարետատան և լրատվականների ինտենսիվ մշտադիտարկումը:
«Հույս ենք հայտնում, որ այս իրավիճակը շարունակական կլինի և չի կրի ձևական բնույթ, և լրատվականներին այլևս չեն դիմի այս կամ այն նյութը հեռացնելու հարցով։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը վերականգնում է քաղաքական գործիչների անվանական մշտադիտարկումը և շարունակելու է ուշադիր լինել լրատվականների հետ տարվող պարետատան աշխատանքներին»,- ասված է նախաձեռնության տարածած հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- «Մեդիա պաշտպան» ՀԿ. Կոչ ենք անում ԱԺ պատգամավորներին դեմ քվեարկել այս օրենքի նախագծին
- «Մեդիա Պաշտպան»-ը կոչ է անում իշխանություններին համաճարակը քաղաքական շահերին չծառայեցնել
- «Մեդիա պաշտպան». Տպավորություն է, որ տպագիր մամուլին լռեցնելու միակ հնարավորությունը դրա գործունեության դադարեցումն էր
- «Մեդիա պաշտպան»-ը ԶԼՄ-ների գործունեության սահմանափակումների վերաբերյալ մոնիթորինգի մարտի 20-ի արդյունքները